Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12632-16.02.2026-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: