1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) կամ ղեկավարման իրավունքի հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր) ստացած անձը:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հավաստագրի համար կարող է դիմել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:».
3) 9-րդ մասի «սույն օրենքով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված հավաստագրի գործողության դադարեցման դեպքերի» բառերը փոխարինել «օրենքներով սահմանված հավաստագրի գործողությունը դադարեցնելու դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին կետով.
«17.1) հաստատում է ոչ պետական ուսումնական հաստատության եւ մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերը.»:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի եւ Երեւանի քաղաքապետարանի իրավասությունները
1. Հանրակրթության բնագավառում մարզպետի՝ մարզի տարածքում, իսկ Երեւանի քաղաքապետի՝ Երեւան քաղաքում գործող ուսումնական հաստատությունների (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների) գործունեությունը կազմակերպելու իրավասություններն են`
1) իրականացնում են մարզի տարածքում (Երեւան քաղաքում) պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության (անշարժ եւ շարժական գույքի) նպատակային օգտագործման եւ պատշաճ պահպանության գործընթացների համակարգումը.
2) հավաքում, ամփոփում եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ուսումնական հաստատությունների վարչատնտեսական գործառույթներին առնչվող տեղեկատվությունը.
3) որպես գործատու՝ մարզի տարածքում (Երեւան քաղաքում) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են պետական ուսումնական հաստատությունների համակարգողի հետ աշխատանքային հարաբերությունների կազմակերպման աշխատանքները.
4) իրականացնում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկումը.
5) աջակցում են մարզի տարածքում (Երեւան քաղաքում) կրթական ծրագրերի, դպրոցականների մասնակցությամբ մարզական եւ մշակութային միջոցառումների անցկացման, հանդիպումների կազմակերպման գործընթացներին.
6) մասնակցում են պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման եւ հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի եւ շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.
7) շինարարության ծրագրերի շրջանակներում համակարգում են դպրոցների ուսումնական գործընթացն այլ ուսումնական հաստատությունում իրականացնելու, անհրաժեշտ տրանսպորտային ծառայություններ ձեռք բերելու աշխատանքները.
8) աջակցում են ուսումնական հաստատություններում սովորողների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացին.
9) աջակցում են մանկավարժների ատեստավորման գործընթացների կազմակերպմանը.
10) համակարգում են դասագրքերի հայտերի ձեւավորման եւ բաշխման գործընթացները.
11) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից: