Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12613-16.02.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել նաեւ էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը կարող են տրամադրվել նաեւ էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: