Armenian ARMSCII Armenian
Կ-12611-16.02.2026-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ փակ եւ փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.

2) 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: