Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 214-րդ հոդվածի 3-րդ մասը «փաստաթղթեր վերցնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի առգրավման» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 239-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1.-րդ մասով՝
«11.1. Բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կարող է կատարվել նաեւ էլեկտրոնային եղանակով: Այդ դեպքում առգրավման որոշումը եւ առգրավման ենթակա փաստաթղթերը հանձնվում են էլեկտրոնային եղանակով:»:
2) 12-րդ մասը «ներկայացուցչին:» բառից հետո լրացնել «Եթե բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կատարվում է էլեկտրոնային եղանակով, ապա արձանագրությունում այդ մասին նշում է կատարվում: Առգրավման արձանագրության պատճենն այն անձին, որից առգրավվել են բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերը, հանձնվում է էլեկտրոնային եղանակով:» բառերով:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով՝
«13. Էլեկտրոնային եղանակով առգրավում կատարելու դեպքում առգրավման արձանագրությանը կցվում է առգրավման կատարման փաստը հավաստող փաստաթուղթը, որը ներբեռնվում է ինքնաշխատ եղանակով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: