Armenian ARMSCII Armenian
Կ-12551-13.02.2026-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1.  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը գործատուները թվային համակարգ են մուտքագրում 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը չեն ընդունվել թվային համակարգի միջոցով): Մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2 Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում: