Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12551-13.02.2026-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը գործատուները թվային համակարգ են մուտքագրում 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը չեն ընդունվել թվային համակարգի միջոցով): Մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված  2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում: 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ