Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 243-րդ հոդվածի 1-ին մասում «փոխարենը տրված գույքի» բառերից հետո լրացնել «(հատուցման)» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 288.4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասով սահմանված կարգավորումից բացառություն են կազմում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման դեպքերը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ