Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ Օրենք) 22-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս.
«1.1. Աագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացվելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում՝ գրավոր դիմում ներկայացնելով:»
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ից 6-րդ կետերով նախատեսված դեպքերում եւ 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ եթե սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չի վերցրել, ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով, իսկ 7-րդ կետում սահմանված դեպքում՝ ավագանին նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:»:
Հոդված 2. Օրենքի 70-րդ հոդվածում.
1) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 5-րդ կետերով նախատեսված դեպքերում, իսկ 6-րդ կետով նախատեսված դեպքում ավագանու անդամի կողմից եռօրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ չվերցնելու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մաս.
«6. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ գրավոր դիմում ներկայացնելով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: