Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 1-ին մասում «տեղեկացնում է զանգվածային լրատվության կամ այլ միջոցներով» բառերը փոխարինել «տեղեկացնելու նպատակով իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի «զանգվածային լրատվության միջոցներով եւ» բառերը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: