Armenian ARMSCII Armenian
Կ-12509-26.01.2026-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովված  հիպոտեկային  պարտատոմսերի  մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ» բառերը հանել,  իսկ նույն մասը «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) 5-րդ մասի «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ» բառերը հանել, իսկ նույն մասը «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված  2. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: