Հոդված 1. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» 2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-53-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ այդ մասին իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: