Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12502-26.01.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասում «մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23.5-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով տպագրվող մամուլում,» բառերը հանել, «տնային էջում,» բառերից հետո լրացնել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «, մամուլում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) 6-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

3) 7-րդ մասի՝

ա. առաջին նախադասությունում «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաեւ  հրապարակային ծանուցման հղումը» բառերով,

բ. երկրորդ նախադասությունում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի՝

1) երրորդ պարբերությունում «մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.

2) չորրորդ պարբերության՝

ա. առաջին նախադասությունում «մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.

բ. երկրորդ նախադասությունում «մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: