Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12501-26.01.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2111 -րդ հոդվածի 5-րդ մասում կիրառվող «մամուլի ու» եւ «մյուս» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցներում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկերի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին մասի՝

ա. «ա» կետում «մամուլում սույն օրենքի 59 հոդվածով սահմանված ժամկետում, ինչպես նաեւ հրապարակել դրանք» բառերը հանել.

բ. «բ» կետում «:Ընդ որում, բանկերը պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաեւ մամուլում» բառերը հանել.

գ. «ե» կետին հաջորդող պարբերությունում «, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածում «մամուլում» բառը փոխարինել «ինտերնետում՝ բանկերի տնային էջերում» բառերով:

Հովված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) 4-րդ մասի՝

ա.առաջին նախադասությունում «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաեւ  հրապարակային ծանուցման հղումը» բառերով,

բ. երկրորդ նախադասությունում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 751-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) երրորդ պարբերությունում «մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով:

2) չորրորդ պարբերության՝

ա. առաջին նախադասության «մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով,

բ. երկրորդ նախադասության «մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 8. Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: Միաժամանակ, նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների աճ, քանի որ azdarar.am կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար (բացառությամբ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով նախատեսված որոշ դեպքերի), պետական բյուջե գանձվում է վճար:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն