Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1250-26.01.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 3. Հրապարակային ծանուցումը կայքի միջոցով

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի կայքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: