Armenian ARMSCII Armenian
Կ-1249-26.01.2026-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական  պաշտոններ  եւ  պետական  ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «ա» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի,» բառերով.

2) «բ» ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոն զբաղեցնելու» բառերը:

Հոդված  2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին  Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները: