Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 222.2 հոդվածի 1-ին մասը «Հանձնաժողովի եզրակացությունների),» բառերից հետո լրացնել «Գնումների մասին» օրենքով սահմանված մասնակցության արգելքի վերաբերյալ ընդունված եզրակացությունները,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 222.3 հոդվածի 1-ին մասը «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 222.4 հոդվածի 1-ին մասում «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Գնումների մասին» օրենքը չի նախատեսում սահմանափակումներ հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնման գործընթացներին մասնակցության վերաբերյալ: Այս հանգամանքը արձանագրված է ինչպես ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված՝ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով, որով խնդիրը կարգավորելու նպատակով նախատեսվել է ներդնել գնումների գործընթացներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների, վերջիններիս հետ փոխկապակցված անձանց ուղղակի եւ անուղղակի մասնակցությունը բացառող համակարգ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով (SIGMA, OECD, MAPS): Նախագիծը եւ կոնցեպտը ներկայացվել է ՀԲ, ԱԶԲ, ՎԶԵԲ եւ ԶՖԳ խմբի անդամներին եւ արձանագրվել որպես էական առաջընթաց:
Բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնումներին մասնակցելու արգելքներ նախատեսված են (տարբերվող փոխկապակցվածության եւ ոլորտային սահմանափակումներով՝ օր. Համայնքային կամ պետական գնումներ)՝ Լատվիայում, Չեխիայում, Ալբանիայում եւ Կոսովոյում:
ԵՄ-ում դիրեկտիվների մակարդակում հիմնականում սահմանվում է գնահատողական համակարգ, որը պահանջում է պետական պաշտոնյաներից վերհանել շահերի բախումը եւ ապահովել վերջինիս վերացումը: Մեթոդները տարբեր են, բայց կարող են ներառել նաեւ մասնակցության արգելք, եթե բախումը համարվում է անվերահսկելի/չլուծվող:
Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման կոնցեպտում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համայնքի եւ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ: Սկզբունքները հավանության են արժանացել ՀՀ վարչապետի մոտ կազմակերպված՝ կոնցեպտի քննարկման փուլում:
Նշվածի շրջանակում մշակվել է սույն նախագիծը, որով առաջարկվում է՝
- սահմանել «շահերի բախում» եւ «փոխկապակցված մասնակից» հասկացությունները.
- Կառավարությանը վերապահել գնման գործընթացների վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցությունից ելնելով.
- Կառավարությանը վերապահել պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության 2-րդ եւ 3-րդ մակարդակներում ներառելու եւ (կամ) մակարդակները բարձրացնելու իրավասություն:
- ունենալ ազդեցության 3 մակարդակ.
- կնքվելիք պայմանագրով (նախագծով) սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ կարձանագրվի, որ գնման գործընթացում, մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը խախտել է մասնակցության արգելքը, ապա եզրակացության հիման վրա պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը: Ընդ որում՝
բ. ավել է ապահովման չափից, պայմանագրի կողմը ապահովում է պակասողի գումարի վճարումը պատվիրատուին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող կարգավորումները չեն նախատեսում հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամներին հետ փոխկապակցված ընկերությունների գնման գորընթացներին մասնակցելու սահմանափակումներ:
Նախագծով առաջարկում է ներդնել նման սահմանափակումներ նախատեսող համակարգ՝ ըստ ազդեցության մակարդակների:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվեն հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը:
7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ փոփոխություններ կկատարվեն ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից /Գործողություն 4.10՝ Կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը/:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում