Armenian ARMSCII Armenian
Կ-12481-26.01.2026-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) մրցույթն ավարտվելուց հետո Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում հաղթող թեկնածու ընտրելու վերաբերյալ որոշում չի կայացնում.»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով.

«1.4) «Գնումների մասին» օրենքով սահմանված` հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի պահպանմանը հետեւելը.»:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) քննում է «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի խախտումների դեպքերը.»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) վերնագրի «եւ շահերի բախման» բառերը փոխարինել «, շահերի բախման եւ գնման գործընթացներին մասնակցության արգելքի խախտումների» բառերով.

2) 2-րդ մասը «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի առերեւույթ խախտումների» բառերով.

3) 3-րդ մասը «կամ այլ սահմանափակումների առերեւույթ խախտումներ,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացներին մասնակցության արգելքի առերեւույթ խախտումներ,» բառերով.

4) 5-րդ մասը «շահերի բախման դեպքի» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված արգելքի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերեւույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երեւան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի կամ վարքագծի կանոնի առերեւույթ խախտում թույլ տված կամ շահերի բախման վիճակում առերեւույթ հայտնված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երեւան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը եւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում, իսկ «Գնումների մասին» օրենքով սահմանված արգելքի առերեւույթ խախտման վերաբերյալ դիմումների դեպքում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների կամ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը): Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների եւ գլխավոր դատախազի տեղակալների վրա.»:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առերեւույթ առկայության վերաբերյալ վարույթի հարուցման դեպքում վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմին եւ տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան պաշտոն զբաղեցնող անձից կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակցից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմին եւ տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:»:

Հոդված 8.

1. Սույն օրենքը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքը հրապարակելուց հետո՝ անմիջապես:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 10.4-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով նախատեսված հիմքով Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի առկայության դեպքում Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում: Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով: