Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով.
«1.4) «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերությամբ նախատեսված ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի պահպանմանը հետեւելը,»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով,
«1.1) քննում է «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերությամբ նախատեսված ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի խախտումների դեպքերը.»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) վերնագրի «եւ շահերի բախման» բառերը փոխարինել «, շահերի բախման եւ գնման գործընթացներին մասնակցության արգելքի խախտումների» բառերով.
2) 2-րդ մասը «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերությամբ նախատեսված ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի առերեւույթ խախտումների» բառերը.
3) 5-րդ մասը «շահերի բախման դեպքի» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված արգելքի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերեւույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երեւան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի կամ վարքագծի կանոնի առերեւույթ խախտում թույլ տված կամ շահերի բախման վիճակում առերեւույթ հայտնված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երեւան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը, եւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում, իսկ «Գնումների մասին» օրենքով սահմանված արգելքի առերեւույթ խախտման վերաբերյալ դիմումների դեպքում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների կամ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերությամբ նախատեսված ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների անունը, ազգանունը կամ իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, բնակության (գտնվելու) վայրի հասցեն: Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների եւ գլխավոր դատախազի տեղակալների վրա.»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
««Գնումների մասին» օրենքով սահմանված գնման գործընթացին մասնակցության արգելքի առերեւույթ առկայության վերաբերյալ վարույթի հարուցման դեպքում վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմնին եւ տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան պաշտոն զբաղեցնող անձից կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների եւ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերությամբ նախատեսված ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակցից գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:»:
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին» բառերը.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
««Գնումների մասին» օրենքով սահմանված գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմնին եւ տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Գնումների մասին» օրենքը չի նախատեսում սահմանափակումներ հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնման գործընթացներին մասնակցության վերաբերյալ: Այս հանգամանքը արձանագրված է ինչպես ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված՝ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով, որով խնդիրը կարգավորելու նպատակով նախատեսվել է ներդնել գնումների գործընթացներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների, վերջիններիս հետ փոխկապակցված անձանց ուղղակի եւ անուղղակի մասնակցությունը բացառող համակարգ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով (SIGMA, OECD, MAPS): Նախագիծը եւ կոնցեպտը ներկայացվել է ՀԲ, ԱԶԲ, ՎԶԵԲ եւ ԶՖԳ խմբի անդամներին եւ արձանագրվել որպես էական առաջընթաց:
Բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնումներին մասնակցելու արգելքներ նախատեսված են (տարբերվող փոխկապակցվածության եւ ոլորտային սահմանափակումներով՝ օր. Համայնքային կամ պետական գնումներ)՝ Լատվիայում, Չեխիայում, Ալբանիայում եւ Կոսովոյում:
ԵՄ-ում դիրեկտիվների մակարդակում հիմնականում սահմանվում է գնահատողական համակարգ, որը պահանջում է պետական պաշտոնյաներից վերհանել շահերի բախումը եւ ապահովել վերջինիս վերացումը: Մեթոդները տարբեր են, բայց կարող են ներառել նաեւ մասնակցության արգելք, եթե բախումը համարվում է անվերահսկելի/չլուծվող:
Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման կոնցեպտում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համայնքի եւ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ: Սկզբունքները հավանության են արժանացել ՀՀ վարչապետի մոտ կազմակերպված՝ կոնցեպտի քննարկման փուլում:
Նշվածի շրջանակում մշակվել է սույն նախագիծը, որով առաջարկվում է՝
- սահմանել «շահերի բախում» եւ «փոխկապակցված մասնակից» հասկացությունները.
- Կառավարությանը վերապահել գնման գործընթացների վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցությունից ելնելով.
- Կառավարությանը վերապահել պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության 2-րդ եւ 3-րդ մակարդակներում ներառելու եւ (կամ) մակարդակները բարձրացնելու իրավասություն:
- ունենալ ազդեցության 3 մակարդակ.
- կնքվելիք պայմանագրով (նախագծով) սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ կարձանագրվի, որ գնման գործընթացում, մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը խախտել է մասնակցության արգելքը, ապա եզրակացության հիման վրա պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը: Ընդ որում՝
բ. ավել է ապահովման չափից, պայմանագրի կողմը ապահովում է պակասողի գումարի վճարումը պատվիրատուին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող կարգավորումները չեն նախատեսում հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամներին հետ փոխկապակցված ընկերությունների գնման գորընթացներին մասնակցելու սահմանափակումներ:
Նախագծով առաջարկում է ներդնել նման սահմանափակումներ նախատեսող համակարգ՝ ըստ ազդեցության մակարդակների:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվեն հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը:
7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ փոփոխություններ կկատարվեն ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից /Գործողություն 4.10՝ Կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը/:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում