Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասը «դրամական պարգեւատրմամբ»բառերից հետո լրացնել «, մեդալով կամ կրծքանշանով:»բառերով:
Հոդված 2.
Օրենքի 45.3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
8-րդ մասով.
«8.Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: