Armenian ARMSCII Armenian
Կ-1182-03.11.2025,15.01.2026-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին»  2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իբ» կետով.

«իբ) սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգ, որն ստեղծված է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ սպորտային գործունեության կառավարման, կազմակերպման, վերլուծության եւ տվյալների պահպանման նպատակով: Այն ապահովում է տվյալների ավտոմատացված հավաքումը, մշակումը, պահպանումը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ.10-ժ.12» կետերով.

«ժ.10) վարում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը.

ժ.11) սահմանում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.

ժ.12) մշակում, ներդնում եւ վարում է սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրները.»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում: