Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1182-03.11.2025,15.01.2026-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին»  2001 թվականի հունիսի 26-ի  ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «լ» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «լ) սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգ, որը ստեղծված է սպորտային գործունեության կառավարման, կազմակերպման, վերլուծության եւ տվյալների պահպանման նպատակով? Այն ապահովում է տվյալների ավտոմատացված հավաքագրումը, մշակումը, պահպանումը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «ժ.9» կետից հետո լրացնել «ժ.10» եւ «ժ.11» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ժ.10) սահմանում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.

ժ.11) մշակում, ներդնում եւ վարում է սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրները.»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման լիազոր մարմին է սահմանվում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ