Հոդված 1. Վավերացնել 2025 թ. հուլիսի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐ ՌԵՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ցանկանալով զարգացնել երկկողմ համագործակցությունը ապօրինի պեղումների, ինչպես նաեւ ապօրինի ներմուծման, արտահանման եւ սեփականության իրավունքի փոխանցման կանխարգելման բնագավառում, նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացումը: Այն նշանակալի քայլ է երկու երկրների միջեւ վերոնշյալ բնագավառում համագործակցությունը զարգացնելու, ինչը կնպաստի երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը:
Համաձայնագիրը նպաստում է երկու երկրների մշակութային ժառանգության եւ համայն մարդկությանը պատկանող մշակութային ժառանգության պահպանմանն ու պահպանությանը եւ պատշաճ կերպով պաշտպանվածությանը:
Համաձայնագրի շրջանակում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների եւ ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեմ պայքարելու համար՝ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի կոնվենցիայի, միջազգային կոնվենցիաների, եւ դրանց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն:
Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների եւ ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաեւ առգրավման, աճուրդների եւ վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ:
Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի եւ վերադարձնելու ոլորտում:
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի աջակցել միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման եւ վերադարձի հարցում՝ գործող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին եւ համաձայնագրերին համապատասխան:
Համաձայնագրի կնքումը բխում է՝
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրի վավերացումը:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐ ՌԵՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայ-հունական ներկայիս հարաբերությունները եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը թույլ են տալիս ընդլայնել հայ-հունական հարաբերություններ նաեւ մշակույթի տարբեր ոլորտներում՝ մասնավորապես մշակութային ժառանգության՝ ձգտելով դրանց պահպանման, ուսումնասիրության, մեկնաբանման եւ փոխանցման, փորձի փոխանակման եւ մշակութային երկխոսությունների խթանման ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Համաձայնագրի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը եւ կանխել դրանց ապօրինի փոխանցումը:
Համաձայնագրով Կողմերը համաձայնում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների եւ ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեմ պայքարելու համար՝ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի կոնվենցիայի եւ իրենց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն:
Հաշվի առնելով վերոգրյալը 2025թ. հուլիսի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Այնուամենայնիվ, փաստաթղթի կիրառելիության եւ գործնական նշանակության հարցի որոշումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐ ՌԵՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025թ. հուլիսի 22-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու ամսաթվին, որով Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց բոլոր ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին:
2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ հունական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐ ՌԵՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասինե օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը (մասնավորապես` Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 4-րդ հոդվածի 5-րդ կետեր):
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑԻՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 02/15.3/33424-2025 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասինե օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄԸ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐ ՌԵՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Գրություն