Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը, փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները եւ փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ապրանքի ծագման հավաստագրի, դրա կրկնօրինակի տրամադրման կամ փոխարինման նպատակով գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: