Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12251-23.12.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71-74-րդ կետերով.
 
«71. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար  տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
72. Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչեւ 2,5 տոննա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն եւ որոշ ուտելի արմատապտուղներ եւ պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր եւ ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի եւ սեխի կեղեւներ եւ կճեպներ) եւ 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար  տարեկան բազային տուրքի չափով
73. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար  տարեկան բազային տուրքի չափով
74. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի փոխարինման համար  տարեկան բազային տուրքի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ կետերով.
 
«23) Ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեություն  տարեկան բազային տուրքի 
20-ապատիկի չափով»:
 
«24) Ապրանքի ծագման երկրի որոշման որակավորման քննության մասնակցություն  տարեկան բազային տուրքի 
5-ապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: