Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 71-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«71) Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի կողմից, շահառուների եւ գնահատման գործունեության սուբյեկտների դիմումների հիման վրա ուսումնասիրության համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի
30-ապատիկի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 1 տարի հետո: