Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասում «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերից հետո լրացնել «եւ «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերը, իսկ «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի կամ օպերատորի գործունեության» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: