Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «միագումար մաքսային վճարի ձեւով վճարվող մաքսատուրքի եւ հարկերի» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար վճարվող մաքսատուրքի եւ հարկերի» բառերը.
2) 8-րդ մասից հետո լրացնել նոր՝ 8.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«8.1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրոնային առեւտրի ապրանքների տեղափոխման համար գանձվող մաքսատուրքը, օրենքով սահմանված դեպքերում՝ հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական հաշիվներին:»:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «փոխհատուցման տուրքեր» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսատուրք, հարկեր» բառերը, իսկ «փոխհատուցման տուրքերը» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսատուրքը, հարկերը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 77-րդ հոդվածի՝
2) 1-ին մասում «37-43-րդ գլուխներին» բառերը փոխարինել «37-43.1-ին գլուխներին» բառերով.
3) 2-րդ մասում «մաքսային ներկայացուցիչը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան սահմանված չէ Միության մաքսային օրենսգրքով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 78-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը լրացնել նոր՝ 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝
«5) էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագիր:».
2) 4-րդ մասում «եւ տրանսպորտային միջոցի հայտարարագրում» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրում եւ էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագրում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «ապրանքների հայտարարագրի» բառերից հետո լրացնել «եւ էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագրի» բառերը:
Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 15-րդ մասից հետո լրացնել նոր՝ 15.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«15.1. Թղթային եղանակով հայտարարագրման դեպքում հայտարարատուն էլեկտրոնային առեւտրի հայտարարագրի եւ մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ մաքսային մարմիններին կարող է ներկայացնել նաեւ էլեկտրոնային առեւտրի հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:»:
Հոդված 7. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասում «ապրանքների հայտարարագիրը» բառերը փոխարինել «մաքսային հայտարարագիրը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ մաքսային ներկայացուցչին» բառերը փոխարինել «, մաքսային ներկայացուցչին կամ էլեկտրոնային առեւտրի օպերատորին» բառերով:
Հոդված 9. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասում «սույն գլխով» բառերը փոխարինել «սույն օրենքով» բառերով:
Հոդված 10. Օրենքը 38-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 38.1-ին գլխով հետեւյալ բովանդակությամբ՝
«
ԳԼՈՒԽ 38.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 186.1. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ մաքսային սահմանով տեղափոխման պայմանների եւ կարգի ընդհանուր դրույթները եւ էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունները
1. Էլեկտրոնային առեւտրի ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվում են Միության մաքսային օրենսգրքի 43.1-ին գլխով եւ սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 309.1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ դրանց բացթողումից հետո առեւտրային գործունեության մեջ օգտագործելու դեպքում, էլեկտրոնային առեւտրի հարթակներից ապրանքների ձեռքբերման գործարքի կողմ հանդիսացող եւ այդպիսի առեւտրային գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք կրում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն:
3. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկատմամբ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ հայտարարատուի կողմից իրականացվող մաքսային գործառնություններն իրականացնում են Միության մաքսային օրենսգրքի 309.2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք:
Հոդված 186.2. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների ժամանակավոր պահպանության առանձնահատկությունները
1. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների ժամանակավոր պահպանությունն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 16-րդ, 43.1-ին գլուխներով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 309.3-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված՝ Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրման դեպքերն ու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 186.3. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագրումը եւ մաքսային մարմինների կողմից բացթողումը
1. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագրման ժամանակ որպես հայտարարատու հանդես գալու իրավասություն ունեցող անձինք սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 309.4-րդ հոդվածով:
2. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների բացթողումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 309.5-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանման դեպքում:
Հոդված 186.4. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկատմամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները
1. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկատմամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 23-րդ գլխին, 309.6-րդ հոդվածին եւ սույն օրենքին համապատասխան:
2. Միության մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին եւ 15-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով ոչնչացման եւ (կամ) անվերադարձ կորստի հանգամանքների, կամ փոխադրման եւ (կամ) պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդպիսի ապրանքների անվերադարձ կորստի հանգամանքի՝ մաքսային մարմինների կողմից հաստատման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Մինչեւ Միության մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի ավարտը, «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց առաքման նպատակով էլեկտրոնային առեւտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից դրանց դուրսբերումն իրականացվում է էլեկտրոնային առեւտրի օպերատորի կողմից մաքսային մարմնին տրամադրվող ծանուցմամբ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման ձեւը սահմանում է Կոմիտեն, որը մաքսային մարմնին է տրամադրվում նախքան էլեկտրոնային առեւտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից դրանց դուրսբերումը՝ էլեկտրոնային եղանակով եւ պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները՝
1) էլեկտրոնային առեւտրի օպերատորի անվանումը, էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում գրանցման համարը.
2) էլեկտրոնային առեւտրի ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալները.
3) էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերման գործարքը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները.
4) էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկարագրերը, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը 10 նիշի մակարդակով:
5. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման գրանցումից հետո էլեկտրոնային առեւտրի ապրանքները կարող են դուրս բերվել էլեկտրոնային առեւտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից:
6. Միության մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 11-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների վաճառքից հետո դրանց՝ ֆիզիկական անձանց կողմից վերադարձման դեպքում, այդպիսի ապրանքների հետ վերադարձի նպատակներով դրանց նույնականացման կարգը Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասով կարող է սահմանել Կառավարությունը:
7. Էլեկտրոնային առեւտրի օպերատորը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված վերադարձի դեպքում ապահովում է էլեկտրոնային առեւտրի ապրանքների տեղակայումը էլեկտրոնային առեւտրի օպերատորի տարածքներում կամ շինություններում Միության մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 11-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված ժամկետում:
8. Էլեկտրոնային առեւտրի օպերատորը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված վերադարձի դեպքում, Միության մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 11-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված ծանուցումը, նույն պարբերությամբ սահմանված ժամկետում, մաքսային մարմնին է տրամադրում՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցման մեջ էլեկտրոնային եղանակով նշելով էլեկտրոնային առեւտրի ապրանքների հետ վերադարձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները:
Հոդված 186.5. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առեւտրի ապրանքների եւ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարների գծով պարտավորությունները
1. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված՝ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելու նպատակով «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունների ծագման, դադարեցման, հաշվարկման եւ վճարման ժամկետների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 309.7-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 309.7-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին եւ 309.9-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով ոչնչացման եւ (կամ) անվերադարձ կորստի հանգամանքների, կամ փոխադրման եւ (կամ) պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդպիսի ապրանքների անվերադարձ կորստի հանգամանքի՝ մաքսային մարմինների կողմից հաստատման կարգը սահմանում է Կառավարությունը:
3 Ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարները վճարվում են, մաքսային վճարների վճարման պարտավորությունները ծագում եւ դադարում են Միության մաքսային օրենսգրքի 309.8-րդ եւ 309.9-րդ հոդվածներին եւ սույն օրենքին համապատասխան:
4. Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում վճարողի կողմից էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարների պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը մաքսային վճարների վճարման վերջնաժամկետի օրվան հաջորդող աշխատանքային օրը մաքսային վճարների վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցում է ուղարկում վճարողին եւ նրա հետ համապարտ պարտավորություն կրող անձանց՝ Միության մաքսային օրենսգրքին եւ սույն օրենքին համապատասխան:
5. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ուղարկվող ծանուցման ձեւը, դրա լրացման եւ ուղարկման, ինչպես նաեւ փոփոխելու եւ չեղարկելու կարգը սահմանում է Կոմիտեն, որը պետք է պարունակի տեղեկատվություն հայտարարատուի, հայտարարագրված ապրանքների, վճարման ենթակա մաքսային վճարների չափի, մաքսային վճարների՝ սահմանված ժամկետում չվճարելու համար վճարման ենթակա տույժերի, չվճարված կամ թերի վճարված մաքսային վճարների վճարման ժամկետի վերաբերյալ եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
6. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 309.8-րդ հոդվածի 21-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 309.8-րդ հոդվածով սահմանված դեպքերից բացի այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցումը չի ուղարկվում մաքսային մարմինների կողմից:
7. Էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարների վճարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը կիրառում է դրանց բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ սույն օրենքին եւ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
8. Միության մաքսային օրենսգրքի 309.8-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարների վճարման գծով չմարված պարտավորությունների բռնագանձումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Միության մաքսային օրենսգրքի 309.8-րդ հոդվածի 26-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների ներմուծման համար մաքսային վճարների, ինչպես նաեւ տույժերի գումարների, որոնց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից անհնար է, անհուսալի ճանաչման եւ դուրսգրման կարգը, հիմքերը, բռնագանձման ժամկետները, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում տարածելու միջոցները չեն կիրառվում սահմանվում են Կառավարության կողմից:
Հոդված 186.6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների արժեքը
1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ ներմուծվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների արժեքը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի 309.10-րդ հոդվածին համապատասխան:
2. Կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների արժեքի որոշման առանձնահատկություններ:
3. Միության մաքսային օրենսգրքի 309.10-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, Կառավարությունը կարող է սահմանել ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների արժեքի՝ մաքսային մարմինների կողմից որոշման ժամանակ նույնանման ապրանքների գնի վերաբերյալ տեղեկատվության օգտագործման առանձնահատկություններ:»:
Հոդված 11. Օրենքի 247-րդ հոդվածի 3-րդ մասում «որում մանրամասն նկարագրվում են անհատույց փոխանցվող ապրանքները» բառերը փոխարինել «որի ձեւը սահմանում է Կոմիտեն» բառերով:
Հոդված 12. Օրենքի 249-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Միության մաքսային օրենսգրքի 54-61-րդ գլուխներով» բառերը փոխարինել «Միության մաքսային օրենսգրքի 54-60.1-ին գլուխներով» բառերով.
2) 3-րդ մասում «եւ անմաքս առեւտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութների տիրապետողների, էլեկտրոնային առեւտրի օպերատորների» բառերով, իսկ «կամ անմաքս առեւտրի խանութի առեւտրի սրահ» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութի առեւտրի սրահ կամ էլեկտրոնային առեւտրի օպերատորների տարածքներ կամ շինություններ» բառերով.
3) 4-րդ մասում «եւ անմաքս առեւտրի խանութների» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութների եւ էլեկտրոնային առեւտրի օպերատորների տարածքների կամ շինությունների» բառերով.
4) 12-րդ մասում «կամ անմաքս առեւտրի խանութ» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութ կամ էլեկտրոնային առեւտրի օպերատորի տարածքներ կամ շինություններ» բառերով.
5) 19-րդ մասում «, անմաքս առեւտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութների տիրապետողների, էլեկտրոնային առեւտրի օպերատորների» բառերով:
Հոդված 13. Օրենքի 251-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «եւ անմաքս առեւտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութների տիրապետողների եւ էլեկտրոնային առեւտրի օպերատորների» բառերով.
2) 3-րդ մասում «եւ մաքսային փոխադրողների» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողների եւ էլեկտրոնային առեւտրի օպերատորների» բառերով.
3) 4-րդ եւ 5-րդ մասերում «եւ անմաքս առեւտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութների տիրապետողների եւ էլեկտրոնային առեւտրի օպերատորների» բառերով:
Հոդված 14. Օրենքի 252-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «եւ 428-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 428-րդ եւ 429.3-րդ հոդվածներով» բառերով, իսկ «եւ 427-րդ հոդվածների երկրորդ եւ հինգերորդ պարբերություններում» բառերը փոխարինել «, 427-րդ հոդվածների երկրորդ եւ հինգերորդ պարբերություններով եւ 429.2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով եւ 2-րդ ենթակետով» բառերով.
2) 4-րդ մասում «եւ ազատ պահեստի տիրապետողները» բառերը փոխարինել «, ազատ պահեստի տիրապետողները եւ էլեկտրոնային առեւտրի օպերատորները» բառերով:
Հոդված 15. Օրենքի 253-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ անմաքս առեւտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առեւտրի խանութների տիրապետողների եւ էլեկտրոնային առեւտրի օպերատորների» բառերով:
Հոդված 16. Օրենքի 254-րդ հոդվածի 1-ին մասում «անմաքս առեւտրի խանութի տիրապետողը» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առեւտրի օպերատորը» բառերը:
Հոդված 17. Օրենքի 256-րդ հոդվածի 2-րդ մասում «կնքված պայմանագրերով» բառերից հետո լրացնել «, որը պետք է բավարար լինի անձանց պատճառվող հնարավոր վնասները ծածկելու համար» բառերը:
Հոդված 18. Օրենքի 271-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 275-րդ հոդվածի 3-րդ մասում «կնքված պայմանագրով» բառերից հետո լրացնել «, որը պետք է բավարար լինի անձանց պատճառվող հնարավոր վնասները ծածկելու համար» բառերը:
Հոդված 19. Օրենքը 56-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 56.1-ին գլխով հետեւյալ բովանդակությամբ՝
«
ԳԼՈՒԽ 56.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 287.1. Էլեկտրոնային առեւտրի օպերատորը
1. Էլեկտրոնային առեւտրի օպերատորը Միության մաքսային օրենսգրքի 429.1-ին հոդվածով նախատեսված իրավաբանական անձն է:
2. Միության մաքսային օրենսգրքի 429.1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան Կառավարությունը կարող է սահմանել էլեկտրոնային առեւտրի օպերատորի՝ մաքսային գործառնություններ իրականացնող աշխատակիցների մասնագիտական որակավորման պահանջներ, ինչպես նաեւ այդպիսի պահանջներին համապատասխանության ստուգման կարգը:
Հոդված 287.2. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման պայմանները եւ այդպիսի ռեեստրում ընդգրկման մասին վկայականը
1. Իրավաբանական անձին էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 429.2-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 429.2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ էլեկտրոնային առեւտրի օպերատորների շինություններին, տարածքներին (տարածքների մասերին) եւ (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
3. Միության մաքսային օրենսգրքի 429.2-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված՝ էլեկտրոնային առեւտրի օպերատորների եւ Կոմիտեի միջեւ տեղեկատվական փոխգործակցության կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Միության մաքսային օրենսգրքի 429.2-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան, էլեկտրոնային առեւտրի օպերատորների պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարը որոշվում է էլեկտրոնային առեւտրի օպերատորի եւ ապահովագրական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով, որը պետք է բավարար լինի անձանց պատճառվող հնարավոր վնասները ծածկելու համար:
5. Իրավաբանական անձին էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում այդպիսի իրավաբանական անձի անձնակազմում առնվազն երկու մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման վկայական ունեցող անձանց առկայությունը:
6. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականում նշվում են՝
1) էլեկտրոնային առեւտրի օպերատորի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) էլեկտրոնային առեւտրի օպերատորի շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը.
3) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
4) վկայականի տրամադրման ամսաթիվը եւ դրա համարը:
Հոդված 287.3. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին դիմումը
1. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին դիմումի մեջ նշվում են՝
1) էլեկտրոնային առեւտրի օպերատորի անվանումը, տեղեկատվություն իրավաբանական եւ գործունեության իրականացման հասցեների մասին.
2) էլեկտրոնային առեւտրի օպերատորի տիրապետման տակ գտնվող շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների՝ զբաղեցրած ընդհանուր եւ փակ տարածքների չափերի, դրանց գտնվելու վայրի, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ տեղեկություններ.
3) Միության մաքսային օրենսգրքի 429.2-րդ հոդվածով եւ սույն օրենքով սահմանված՝ էլեկտրոնային առեւտրի օպերատորի ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայմանների պահպանվածության վերաբերյալ տեղեկություններ.
4) էլեկտրոնային առեւտրի օպերատորների պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ:
2. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման համար ներկայացվող դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
Հոդված 287.4. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրից էլեկտրոնային առեւտրի օպերատորին հանելու հիմքերը
1. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրից էլեկտրոնային առեւտրի օպերատորին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 429.3-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 429.3-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով էլեկտրոնային առեւտրի օպերատորը չի հանվում էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով եւ չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես էլեկտրոնային առեւտրի օպերատոր գրանցվելու համար սահմանված պայմանների պահպանվածության բացակայությանը:
3. Միության մաքսային օրենսգրքի 429.3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, Կառավարությունը կարող է սահմանել իրավաբանական անձին էլեկտրոնային առեւտրի օպերատորների ռեեստրից հանելու լրացուցիչ հիմքեր:
Հոդված 287.5. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների իրավունքները եւ պարտականությունները
1. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների իրավունքները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 429.4-րդ հոդվածով:
2. Էլեկտրոնային առեւտրի օպերատորների պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 429.5-րդ հոդվածով:
3. Միության մաքսային օրենսգրքի 429.5-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ եւ 8-րդ ենթակետերին համապատասխան էլեկտրոնային առեւտրի օպերատորը ապահովում է էլեկտրոնային առեւտրի ապրանքների առանձնացված հաշվառումը, որի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է Կոմիտե:
4. Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվության ձեւը, ներկայացման կարգը, ժամկետը եւ պարբերականությունը:»:
Հոդված 20. Օրենքի 316-րդ հոդվածի 5-րդ մասում «կամ մաքսային ներկայացուցիչը» բառերը փոխարինել «, մաքսային ներկայացուցիչը կամ էլեկտրոնային առեւտրի օպերատորը» բառերով:
Հոդված 21. Օրենքի 319-րդ հոդվածի 1-ին մասում «Միության մաքսային օրենսգրքի 429-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առեւտրի օպերատորների կողմից Միության մաքսային օրենսգրքի 429.5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերը:
Հոդված 22. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրության ուժի մեջ մտնելը:
Հոդված 23. Անցումային դրույթներ
Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Արտաքին էլեկտրոնային առեւտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը: Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24.06.2024թ. N ՆՀ-195-Ն հրամանագրով: Արձանագրությամբ կանոնակարգվել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առեւտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման եւ այլ մաքսային գործառնությունների հետ կապված հարաբերությունները:
Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը: Մասնավորապես, արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված հիմնական հարցերն են՝
1) էլեկտրոնային առեւտրի հայտարարագրի՝ մաքսային մարմնին ներկայացման ժամանակ հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ներկայացման դեպքերի սահմանումը.
2) էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ դրանց բացթողումից հետո առեւտրային նպատակներով օգտագործման դեպքում անձանց պատասխանատվության սահմանումը.
3) չպահանջված՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման դեպքում դրանց փոխադրման կարգի սահմանումը.
4) մաքսային պահեստներում գտնվող էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերումներից հետո դրանց՝ այդպիսի պահեստներից դուրսբերման եւ անձանց առաքման ժամանակ մաքսային մարմնին ծանուցման կարգի սահմանումը.
5) ֆիզիկական անձանց իրացված եւ առաքված ապրանքների վերադարձի եւ մաքսային պահեստներում տեղակայման նպատակներով մաքսային մարմնին ծանուցման կարգի սահմանումը.
6) էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինների կողմից տույժերի գանձման, ծանուցումների ուղարկման, բռնագանձման միջոցների սահմանումը.
7) էլեկտրոնային առեւտրի ապրանքների արժեքի որոշման ժամանակ առանձին ընթացակարգային դրույթների սահմանումը.
8) էլեկտրոնային առեւտրի օպերատորի՝ որպես մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձի՝ համապատասխան ռեեստրում ներառման կարգի, անձի կողմից ռեեստրում ներառման նպատակով դիմումի ներկայացման կարգի, դիմումի ուսումնասիրության, ռեեստրից հանման, ռեեստրում ներառման վկայականի, դրա կասեցման կամ դադարեցման հետ կապված իրավահարաբերությունների սահմանումը.
9) էլեկտրոնային առեւտրի օպերատորին ներկայացվող լրացուցիչ պահանջների սահմանումը.
10) էլեկտրոնային առեւտրի օպերատորի տարածքների, շինությունների նկատմամբ առաջադրվող պահանջների սահմանումը.
11) էլեկտրոնային առեւտրի օպերատորի կողմից ապրանքների հաշվառման եւ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը.
12) էլեկտրոնային առեւտրի օպերատորի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատվության սահմանումը:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առեւտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր: Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի եւ ուղեւորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկատմամբ:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծերով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված իրավահարաբերությունները:
Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվել է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հաշվի առնելով այն, որ օրենքով նոր տեսակի դրույքաչափեր չեն սահմանվում, այլ գործող դրույքաչափերի վերաբաշխում է տեղի ունենում՝ ապրանքների տարբեր կատեգորիաների միջեւ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն առնչվում է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ նախատեսված՝ «2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում» միջոցառմանը:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում