Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 05-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-2.6-րդ մասերով.
«2.1. Վարչական դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում:
2.2. Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ վարչական դատարանում դատաքննությունն ավարտված լինելու դեպքում` դատաքննությունը վերսկսելու մասին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտություն: Վարչական դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե դատավարության մասնակիցը վարչական դատարանի որոշման կայացումից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն:
2.3. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված եւ մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:
2.4. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ վարչական դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:
2.5. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու դեպքում մինչեւ գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչեւ գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը:
2.6. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչեւ գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են եւ ունեն իրավական ուժ այնպես, ինչպես վարչական դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 84-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «Գործը դատաքննության նախապատրաստելը եւ բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում,» բառերը փոխարինել «Վարչական դատարանում գործերը քննվում եւ լուծվում են հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելու պահից ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում,» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.
«1.1. Վարչական դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության համար վարչական դատարանի կողմից նշանակված ժամկետը եւ դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.
«4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու օրվանից կասեցվում է նաեւ գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով.
«3.1. Գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացնելու օրվանից շարունակվում է գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.
«5. Գործի վարույթը կասեցնելու մասին վարչական դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը շարունակվում է համապատասխան վերադաս դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:
Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.
«5. Դատաքննության փուլում վարչական դատարանի կազմը փոխվելու կամ վարչական դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսելու դեպքերում վարչական դատարանը, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, կարող է որոշում կայացնել նախքան վարչական դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ՝ առանց դրանք անմիջականորեն հետազոտելու:»:
Հոդված 6. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասում «հետազոտված» բառից հետո լրացնել «կամ սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով դատական նիստում հետազոտված համարված» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա:
3. Նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, եւ կարող են վարչական դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել երեք անգամ՝ յուրաքանչյուր դեպքում ոչ ավելի, քան երեք ամսով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում