Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 09-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ առաջին ատյանի դատարանում դատաքննությունն ավարտված լինելու դեպքում` դատաքննության փուլից վերսկսելու մասին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտություն: Դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե գործին մասնակցող անձը դատարանի որոշման կայացումից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն:»:
Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածում.
1) 2-րդ մասում «Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչեւ դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո եւ մինչեւ այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «կամ եթե տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն եւ գործի քննությունը շարունակվել է ընդհատման պահից» բառերով.
2) 3-րդ մասում «Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչեւ բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո եւ մինչեւ այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «կամ եթե Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն եւ բողոքի քննությունը շարունակվել է ընդհատման պահից» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասում «հայցվորին (դիմողին) փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու» բառերից հետո լրացնել «կամ կողմին նրա իրավահաջորդով չփոխարինելու» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 160-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝ «Գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու կարգը եւ հետեւանքները».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու օրվանից կասեցվում է նաեւ գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը, որի ընթացքը շարունակվում է գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացնելու օրվանից:
5. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաեւ գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը շարունակվում է վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:
Հոդված 5. Օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասում «անմիջականորեն» բառից հետո լրացնել «, բացառությամբ դատաքննության փուլում դատարանի կազմը փոխվելու կամ դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսելու դեպքերի, երբ գործին մասնակցող անձանց համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել նախքան դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ՝ առանց դրանք անմիջականորեն հետազոտելու» բառերով:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 179.1-ին հոդվածով.
«Հոդված 179.1. Դատարանում գործերի քննության ժամկետը
1. Գործն առաջին ատյանի դատարանում քննվում եւ լուծվում է հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելուց հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության եւ հաշտարարության համար դատարանի կողմից նշանակված ժամկետը եւ դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը:
4. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն սնանկության գործերի եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի նկատմամբ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 427-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-6-րդ կետերով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա:
3. Նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, եւ կարող են դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում ոչ ավելի, քան երեք ամսով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մա՟սի՟ն», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում