Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «այդ թվում՝ համազգեստ, որի նկարագիրը եւ կրելու ժամկետները սահմանում է Կառավարությունը» բառերը փոխարինել «որի որակի եւ դիզայնի միասնական չափանիշները, ինչպես նաեւ նկարագիրը եւ կրելու ժամկետները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ