Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12156-11.12.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.

2) 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը բազային տուրքի հարյուրապատիկի չափով».

3)4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման եւ լրացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով.

4) 4-րդ կետից հետո լրացնել 4.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար բազային տուրքի երեսնապատիկի չափով».

5) 5-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով.

6) 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1.Օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով».

7) 13-րդ կետից հետո լրացնել նոր՝ 14-րդ եւ 15-րդ կետեր հետեւյալ  բովանդակությամբ՝

«14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով

15. քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: