Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1.Սպասարկման կենտրոններից դուրս քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու դեպքերը եւ կարգը սահմանում է նախարարը».
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) կազմակերպում է գործակալության գործունեությունը եւ իրականացնում է վերջինիս նկատմամբ վերահսկողությունը».
2) 3-րդ եւ 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 11-րդ կետում «գործակալության» բառից հետո լրացնել «եւ սպասարկման կենտրոնի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «մեթոդական ղեկավարումը.» բառերը փոխարինել «ղեկավարումը.» բառով:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն քաղաքացիական ծառայության եւ (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:».
2) 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ մասում «ցանկը» բառից հետո լրացնել «(ներառյալ տվյալ նստավայրերում գործող հաստիքների բաշխվածությունը)», իսկ «պետական կառավարման» բառերից հետո հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը:
Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «մեկ ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ին.
2) Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Գործակալության սպասարկման կենտրոններին վերապահված գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոններում ՀՀ արդարադատւթյան նախարարի հրամանով սահմանված սպասարկման կենտրոններում գործող հաստիքային միավորներին համապատասխան համայնքային ծառայողների հետ կնքվում են ժամկետային աշխատանքային պայմանագրեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչեւ տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը.
3) Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: