Armenian ARMSCII Armenian
Կ-12131-11.12.2025-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   ««Անկանխիկ  գործառնությունների  մասին»  օրենքում լրացում կատարելու  մասին»    2024 թվականի   հոկտեմբերի   24-ի  ՀՕ-395-Ն  օրենքի  6.1-ին    հոդվածում՝

1)  1-ին մասը «չափից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձեւով, եթե՝

1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը.

2) կրիպտոակտիվներով  գործարքն  իրականացվում  է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով.

3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում եւ ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ:»:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը գործում է մինչեւ 2028 թվականի հունվարի 1-ը: