Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածը 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1) այն դեպքերի, երբ վիճարկվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող, այդ թվում՝ օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտ.»:
Հոդված 2. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող, այդ թվում՝ օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման, ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության կասեցմանը կամ խոչընդոտմանը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «իրավաչափությունը վիճարկելու» բառերից հետո լրացնել «եւ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների իրավաչափությունը վիճարկելու» բառերով:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 26.1
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 200.1. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը
1. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունները սահմանվում են սույն գլխով:
Հոդված 200.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Սույն օրենսգրքի 200.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բավարարում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածում նշված պայմաններից որեւէ մեկին:
2. Եթե դատախազը քրեական վարույթ նախաձեռնելու կամ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ստանալիս հայտնաբերում է, որ գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային եւ ոչ գույքային շահերը, ապա տվյալ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու համար oրենքով սահմանված կարգով վարչական դատարան կարող է դիմել քրեական վարույթ նախաձեռնելու կամ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից չորսամսյա ժամկետում:
Հոդված 200.3. Վարչական դատարան դիմելու ժամկետները
1. Սույն գլխով նախատեսված գործերով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք Վարչական դատարան կարող են դիմել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
2. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ դրանց դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
Հոդված 200.4. Դիմումին ներկայացվող պահանջները
1. Ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված պահանջների՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է ներառի սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-4-րդ կետերով սահմանված տվյալները:
2. Դիմումին կցվում են սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված նորմատիվ իրավական ակտերի տեքստերի պատճենները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
Հոդված 200.5. Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ
1. Գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը չի կասեցնում գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կատարումը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչեւ գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող որոշման (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը՝ միայն դիմողի սեփականության իրավունքին առնչվող դրույթների մասով, իսկ դիմողի միջնորդությամբ վիճարկվող որոշման (դրա վիճարկվող դրույթի) գործողությունն ամբողջությամբ կասեցնելը հիմնավորված լինելու դեպքում՝ ամբողջությամբ, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետեւանքների դիմողի կամ հանրության համար:
Հոդված 200.6. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կազմը եւ քննության ժամկետը
1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ լուծում է կոլեգիալ՝ 3 դատավորի կազմով:
2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ վճիռ է կայացնում դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:
Հոդված 200.7. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը
1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Հոդված 200.8. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատական ակտ կայացնելու առանձնահատկությունները
1. Սույն գլխով նախատեսված գործերով դատական ակտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Հոդված 200.9. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, դրանց բնույթը եւ իրավական հետեւանքները
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.
1) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանող ճանաչելու մասին.
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտը՝ դիմողի սեփականության իրավունքին առնչվող մասով, կամ դրա վիճարկվող դրույթը անվավեր ճանաչելու մասին.
3) վիճարկվող՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը՝ դիմողի սեփականության իրավունքին առնչվող մասով, կամ դրա վիճարկվող դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
3. Հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար:
4. Անվավեր ճանաչված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն անվավեր ճանաչված մասով իր իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
5. Սույն գլխով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ Վարչական դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից, եթե նման որոշում չընդունելը կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել հանրության եւ պետության համար:
6. Ուժի մեջ մտնելու պահից (ex tunc) ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի կամ դրա համապատասխան մասի հիման վրա ընդունված կամ դրա բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական այլ ակտերը նույնպես կորցնում են իրենց իրավաբանական ուժը՝ անվավեր ճանաչված ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
7. Վարչական դատարանը կարող է հետաձգել իր կողմից սույն գլխով սահմանված կարգող ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժը ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցնելու ժամկետը, եթե համարում է, որ վարչական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահին այդ ակտի ուժը կորցնելն անխուսափելիորեն կառաջացնի իրավական կարգավորման այնպիսի բացեր, որոնք կխաթարեն այդ ակտի վերացմամբ տվյալ պահին հաստատվելիք իրավական անվտանգությունը: Իրավաբանական ուժը կորցնելու ժամկետի հետաձգումը չի կարող գերազանցել 3 ամիսը:
8. Սույն գլխով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերականգնվում է այն իրավական վիճակը, որը գոյություն ուներ համապատասխանաբար վարչական դատարանի որոշման կամ այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ:
Հոդված 200.10. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
1. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի եզրափակիչ մասը տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո դատարանը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում դրա պաշտոնական հրապարակումն իրականացնելու համար:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում