Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 129-րդ հոդվածի 4-րդ մասը «գնումների հետ կապված վեճերով» բառերից հետո լրացնել ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված՝ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ եւ օտարման գործընթացի, օտարվող կամ օտարված գույքի հետ կապված այլ գործերով,» բառերով, իսկ «կնքման կամ կատարման,» բառերից հետո լրացնել «հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման, ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների, հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածն 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
«10) «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 27.4-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 27.4
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 234.19. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող՝ փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերը եւ դրանց լուծման ժամկետը
1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում եւ լուծում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերը:
2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցող անձն իրավունք ունեն սույն գլխով սահմանված՝ փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ հայց ներկայացնել օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում:
3. Սույն գլխով նախատեսված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» հայաստանի հանրապետության օրենքով սահմանված՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով որպես փորձագետ կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը:
Հոդված 234.20. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող՝ փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով հայցի առարկան
1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով հայցի առարկան կարող է լինել միայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման չափի վիճարկումը: Սույն գլխով նախատեսված գործերով դատարանի քննության առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի համարժեքության հարցը:
2. Սույն գլխով նախատեսված գործերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կարող է հանգեցնել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման, ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների, հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:
Հոդված 234.21. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող՝ փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով հայցադիմում ներկայացնելու հետեւանքները
1. Սույն գլխով նախատեսված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման, ինչպես նաեւ Կառավարության կողմից կայացված՝ հանրության գերակա շահ ճանաչելու որոշման եւ դրա հիման վրա իրականացվող գույքի օտարման հետ առնչվող որեւէ այլ հայց ներկայացնելը չի կասեցնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը կամ դրանից բխող այլ գործողությունները, հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեությունը ինչպես ամբողջությամբ, այնպես էլ միայն հայցվորի սեփականության կամ նրա այլ գույքային իրավունքով ծանրաբեռնված գույքի մասով:
Հոդված 234.22. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող՝ փոխհատուցման չափի հետ կապված վեճերով դատական ակտը
1. Սույն գլխով նախատեսված գործերով ներկայացված հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) հայցը բավարարելու եւ համարժեք փոխհատուցման նոր չափ սահմանելու մասին՝ փոխհատուցման գումարը հաշվարկելով փոխհատուցման գումարը նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարվելու օրվա դրությամբ.
2) հայցը մերժելու մասին:
2. Սույն գլխով նախատեսված վեճերի քննության արդյունքում կայացված հայցը բավարարելու վերաբերյալ վճռում պետք է նշվեն պատասխանողի կողմից դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը, ինչպես նաեւ փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց մասին, եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների եւս:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարանը կասեցնում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի հիման վրա մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված հայցերով գործերի քննությունը՝ վեց ամիս ժամկետով՝ կողմերին գրավոր ծանուցելով հաշտության համաձայնություն կնքելու իրենց իրավունքի մասին: Սույն մասով սահմանված ժամկետում հաշտության համաձայնություն չներկայացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը՝ շարունակելով գործը քննել սույն օրենքով սահմանված հատուկ վարույթի կանոններին համապատասխան:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը, գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը, լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը՝ Կառավարության որոշումը տվյալ գույքի մասով ուժը կորցրած ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ, եւ վեճի առարկա գույքի օտարման դիմաց համարժեք փոխհատուցման գումարը (հաշվարկված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող խմբագրությամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան) դեպոզիտ մուտքագրելու վերաբերյալ նոտարի կամ դատարանի կողմից տրված տեղեկանքը հիմք են հանդիսանում վեճի առարկա գույքի՝ օրենքի ուժով ձեռքբերողին օտարման եւ այդ գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման համար, իսկ այդ գույքի օտարման դիմաց փոխհատուցման չափը շարունակում է քննարկման առարկա հանդիսանալ համապատասխան դատական գործերի շրջանակում՝ գույքի օտարման դիմաց համարժեք փոխհատուցման չափի վերջնական որոշման համար: Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին որոշմամբ վերացնում է նաեւ տվյալ գործի շրջանակներում նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները՝ սույն օրենքի եւ «Հանրության գերակա շահերի ապահովման մասին» օրենքի պահանջներին համապատասխան: Դատարանի կողմից գործի վարույթը վերսկսելուց հետո քննարկման առարկա չեն կարող հանդիսանալ այն հարցերը, որոնք չեն բխում սույն մասով սահմանված շրջանակներից: Փոխհատուցման չափը որոշելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռքբերողը պարտավոր է դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին առկա է, դեպոզիտ հանձնել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված դեպքերում կառավարության կողմից օտարվող սեփականության առնչությամբ հանրության այլ գերակա շահ ճանաչելը հիմք է տվյալ սեփականության դիմաց փոխհատուցման չափի, հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման անվավերության եւ տվյալ սեփականությանն առնչվող այլ քաղաքացիական գործով վարույթը կարճելու համար՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դատարանի հաստատմանը հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում դատարանը կարճում է գործի վարույթը՝ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով: Սույն մասով նախատեսված դեպքերում գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսեր չի բռնագանձում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում