Armenian ARMSCII Armenian
Կ-1204-08.12.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 46.1-ին հոդվածով.

«Հոդված 46.1. Գնման գործընթացի անընդհատությունը

1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակում է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրավերում ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: