1) 1-ին մասը «պետական պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները,» բառերով.
2) 2-րդ մասը «Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց),» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները,» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող դատավոր չհանդիսացող անդամները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրանց ընտանիքի անդամները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում միայն պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու եւ տարեկան հայտարարագրեր:
3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող դատավոր չհանդիսացող անդամները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրանց ընտանիքի անդամներն առաջին տարեկան հայտարարագիրը ներկայացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա համար՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը: