Armenian ARMSCII Armenian
Կ-12025-02.12.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Որակավորման հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է առաջխաղացման ենթակա անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման հետ միաժամանակ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է վարչապետը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ վարչապետի որոշման հետ միաժամանակ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-ին մասով.

«7.1. Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով քննչական կոմիտեի նախագահի կողմից որոշում կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա: