Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝
1) 7.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների եւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքով արձանագրված խնդիրների եւ անհամապատասխանությունների առնչությամբ Հանձնաժողովը թեկնածուից պահանջում եւ ստանում է պարզաբանումներ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.2-րդ եւ 7.3-րդ մասերով.
«7.2. Թեկնածուից ստացված պարզաբանումների վերլուծության եւ համադրման արդյունքով կազմվում է անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ եզրակացության նախագիծը: Բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագիծն ուղարկվում է անձին (թեկնածուին) բարեվարքության հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Նախագծում Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկության նախնական արդյունքներն ապանձնավորվում են: Անձը (թեկնածուն) եռօրյա ժամկետում կարող է բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ եւ լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր:
7.3. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի եւ անձի (թեկնածուի) կողմից ներկայացված առարկությունների համադրության արդյունքով կազմում է անձի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:».
3) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12? Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
«12.1. Հանձնաժողովն անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը միաժամանակ ներկայացնում է անձին (թեկնածուին) եւ նրան նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմին: Անձը (թեկնածուն) կարող է նշանակող կամ ընտրող մարմին եւ Հանձնաժողով ներկայացնել նաեւ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության վերաբերյալ իր առարկությունները:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա: