Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենքի) ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «վճիռների» բառերից հետո լրացնել «եւ եզրափակիչ այլ դատական ակտերի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 24.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«24.1) պարտարերերը՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում