«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կատարել է ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու պայմանը:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի Համալսարանների ակադեմիական ընդհանուր ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու համար, ինչպես նաեւ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար: Տարկետում տրամադրելու պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Սույն օրենքի կարգավորումները տարածվում են նաեւ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նվաճումների հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած (այդ թվում՝ սույն օրենքի ընդունման պահին ուսումնառության մեջ գտնվող) եւ համապատասխան կրթական ծրագրով ուսումն ավարտած բոլոր քաղաքացիների վրա: