«17) տալիս է համայնքի տարածքում կենդանիների վաճառքի թույլտվություն.
18) տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50.1-ին հոդվածով.
«Հոդված 50.1. Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում
1. Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն) նախագծումը, կառուցումը եւ կառավարումը, այդ թվում՝ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձեւաչափով, եթե համայնքը ներառված է լիազոր մարմնի սահմանած ցանկում.
2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման, կենդանիների կացարաններ տեղափոխման աշխատանքները.
3) սահմանված կանոններին համապատասխան՝ տալիս է համայնքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում.
4) աջակցում է անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը.
5) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվություններ.
6) սահմանում է համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման վայրերը.
7) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.
8) կենդանի տիրապետողից պահանջում եւ ստանում է կենդանի պահելուն առնչվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ եւ փաստաթղթեր:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 50.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ եւ հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից: