Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-11314-01.08.2025,28.11.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 17-րդ եւ 18-րդ կետերով.

«17) տալիս է համայնքի տարածքում կենդանիների վաճառքի թույլտվություն.

18) տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:

Հոդված  2. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  3. Օրենքը լրացնել նոր 50.1-ին հոդվածով.

«Հոդված 50.1. Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում

1. Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն) նախագծումը, կառուցումը եւ կառավարումը, այդ թվում նաեւ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձեւաչափով, եթե համայնքը ներառված է լիազոր մարմնի  սահմանած ցանկում.

2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման, կենդանիների կացարաններ տեղափոխման աշխատանքները.

3) սահմանված կանոններին համապատասխան` տալիս է համայնքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

3) աջակցում է  անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը.

4) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվություններ.

5) սահմանում է համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների ոչնչացման կամ թաղման վայրերը.

6) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.

7) կենդանի տիրապետողից պահանջում եւ ստանում է կենդանի պահելուն առչնվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ եւ փաստաթղթեր:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ եւ հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ