Armenian ARMSCII Armenian
Կ-113916-20.08.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) աջակցել տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին՝ տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ դիմումի հիման վրա հայցվող՝ իրենց հայտնի դարձած տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին փոխանցելով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից: