Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11971-25.11.2025-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22?ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ եղանակով:».

2) 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասում «կանխիկ եղանակով նաեւ վճարվում է» բառերը փոխարինել «վճարվում է նաեւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ եղանակով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) վերնագրում «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Շուրջօրյա լրիվ  խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում» բառերով.

2) 1-ին մասում «բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն» բառերը փոխարինել «շուրջօրյա լրիվ  խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն)» բառերով,

3) 2-րդ մասի 1-ին նախադասության «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում, ինչպես նաեւ Կառավարության սահմանած այլ կազմակերպություններում (մանկատանը)» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով.

4) 2-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչեւ երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալը, յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում եւ երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:

3. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

4. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում եւ վճարվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը 2026 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելն է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցումը եւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը:

Նախագծի նպատակն է նաեւ կենսաթոշակների եւ պարբերական բնույթի նպաստների՝ անապահովության նպաստի, հրատապ օգնության եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի անկանխիկ եղանակով վճարման համար իրավական հիմքեր ստեղծելը՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման ընդունումը բխել է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից, որով սահմանված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված  միջոցառումները:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում էլ ընդունվել է Որոշումը, որի շրջանակներում ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50,000 դրամի չափով աջակցություն, որը նշանակվում է, եթե երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի հաշվառմամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը քննարկվող ծրագիրը  շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 100-Ա/1 հրամանի համաձայն՝ իրականացրել է «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» բյուջետային ծրագրի «12004 Ընտանիքում 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն» միջոցառման մշտադիտարկում եւ գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության արդյունքները հրապարակված են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում՝ https://www.mlsa.am/storage/budget-sub-items/June2025/Sxb2vH38Z97oanh9Edqx.docx:

Քննարկվող ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվել է ինչպես  վիճակագրական տեղեկատվության հաշվառմամբ, այնպես էլ շահառուների շրջանում կատարված հարցման արդյունքների վերլուծությամբ:

Կատարված բազմակողմանի ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքները հանգեցրել է այն եզրակացության, որ քննարկվող ծրագիրը ունեցել է զգալի դրական ազդեցություն՝ երրորդ եւ հերթական ծնված երեխաների թվի, ինչպես նաեւ երեխաների խնամքի ապահովման եւ բարեկեցության վրա, ինչն էլ իր հերթին ունեցել է ժողովրդագրական վիճակի բարելավման վրա որոշակի դրական ազդեցություն:

Այս համատեքստում, հաշվի առնելով քննարկվող միջոցառման դրական ազդեցությունները ինչպես ժողովրդագրական իրավիճակի, այնպես էլ 3 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների բարեկեցության վրա (որպես լրացուցիչ ֆինանսական հոսք այդ ընտանիքներ), առաջարկում ենք ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ աջակցության  ծրագրի իրականացման ձեւաչափը՝ դրան տալով ավելի բարձր իրավական կարգավիճակ. «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանել որպես պետական նպաստի տեսակ:

Այս դեպքում, ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխայի ծնունդով պայմանավորված կնշանակվեն հետեւյալ պետական նպաստները.

1. երեխայի ծննդյան միանվագ նպաստ, որը միանվագ բնույթի է, նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար եւ չափը պայմանավորված է երեխայի կարգաթվով,

2. մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, որը պարբերական է (մինչեւ երեխայի 2 տարին լրանալը), նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար եւ չափը պայմանավորված է ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքով,

3. 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ, որը կնշանակվի միայն 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ եւ կունենա պարբերական բնույթ (մինչեւ երեխայի 6 տարին լրանալը):

Ստացվում է, որ երեխայի կարգաթվով պայմանավորված տարբերակում նախատեսված կլինի վերը նշված՝ 1-ին եւ 3-րդ նպաստների պարագայում (1-ինի դեպքում՝ նպաստի չափով պայմանավորված, 3-րդի դեպքում՝ նպաստի իրավունքով):

Ըստ այդմ, ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող ամսական 50000 դրամի աջակցությունը որպես պետական նպաստ սահմանելու դեպքում, առաջարկում ենք վերանայել նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված չափեր սահմանելու Օրենքի կարգավորումները: Այս դեպքում, Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ անկախ նրա կարգաթվից:

Զուգահեռ այս մոտեցման նպատակահարմար է անդրադառնալ նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառման արդյունավետության հարցին: Հարցի շրջանակում առաջարկվում է կատարել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում, որպես, մի կողմից հանրային քաղաքականության եւ վարչարարության պարզեցման, իսկ մյուս կողմից՝ ծնելիության խթանման գործում արդարության, կանխատեսելիության եւ հոգեբանական խթանման ավելի հավասարակշռված գործիք՝ հետեւյալ պատճառներով.

1. Սոցիալական համախմբման սկզբունք

Տարբերակված միանվագ նպաստները՝ ըստ երեխայի կարգաթվի, կարող է ընկալվել՝ որպես խտրականություն.
 

Հավասար նպաստը հասարակությանը հաղորդում է պետական կարեւոր ուղերձ մարդկային կապիտալի տրամաբանության մեջ՝ «յուրաքանչյուր նորածին կարեւոր է պետության համար, անկախ նրանից՝ որերորդն է ընտանիքում»:

2. Կանխատեսելի ուղերձ՝ ծնող դառնալու որոշում կայացնելու համար

Ծնելիությունը խթանվում է ոչ թե 3-րդ կամ 4-րդ երեխային, այլ հենց՝ 1-ին երեխայի ծննդյան առիթով կայացվող որոշմամբ:

3. Պետական քաղաքականության պարզեցում եւ թափանցիկություն

Համահարթեցումը վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները եւ պարզեցնում է վարչարարությունն ու արագացնում է որոշումների կայացման ժամկետը, հատկապես տարբեր ամուսնությունների դեպքում երեխայի կարգաթիվը որոշելիս.

Արդյունքում, ստացվում է պարզ, թափանցիկ, կանխատեսելի համակարգ, որը շահառուների մոտ ձեւավորում է վստահություն պետության նկատմամբ, իսկ պետությունը, ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, ծախսերի կրճատում կարող է կատարել, այդ թվում՝ կադրային եւ կառուցվածքային օպտիմալացման իմաստով:

4. Արդյունավետության համեմատություն՝ տարբերակված աջակցություն/լայն ընդգրկում

Հայաստանում, որտեղ ընդհանուր պտղաբերության մակարդակը փոխարինման (2.11) շեմից ցածր է, եւ վերջին հրապարակված տվյալների համաձայն կազմում է 1.885, ցանկացած նորածնի խրախուսումը բարձր առաջնահերթություն է, եւ չպետք է պայմանավորվի նրա կարգաթվով:

Ընդհանուր առմամբ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է լինի (ընկալվի) ոչ թե որպես պարգեւ ըստ երեխայի կարգաթվի, այլ աջակցություն՝ ծնող դառնալու կամ ընտանիքում շատ երեխաներ ունենալու որոշման կայացման խթանման նպատակով:

Արդյունքում, անկախ երեխայի կարգաթվից, միանվագ նպաստի համահարթեցումը.

Բացի դրանից, խնդրահարույց է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու միջոցով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը նպաստելու նպատակի հասանելիությունն այն դեպքում, երբ երեխան ծնվել է օտարերկրյա պետությունում եւ նրա ծննդի պետական գրանցումն իրականացրել է այդ պետության իրավասու մարմինը կամ երեխայի ծննդյան միանավագ նպաստ նշանակվում է օտարերկրյա քաղաքացի ծնողին:

Նախագծերի փաթեթի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականին՝ կենսաթոշակները միայն անկանխիկ եղանակով տրամադրելու մասին:

Հանձնարարականը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցենլու դեպքում նպատները՝ կենսաթոշակների համար սահմանած կարգով: Օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակաների համար սահմանված կարգով վճարվում են նաեւ պարգեւավճարները (Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի թիվ 141-Ն որոշման հավելվածի 21-րդ կետ), պատվովճարները, վնասի փոխհատուցման գումարները (Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման թիվ 1 հավելվածի 1-ին կետ):

Սոցիալական ծրագրերի շրջանակում վերը չնշված՝ այլ պետական նպաստները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով:

Ընդ որում, բոլոր դեպքերում կենսաթոշակները եւ նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով:  Ստացող անձի դիմումի հիման վրա այդ գումարները կարող են վճարվել նաեւ կանխիկ եղանակով, եթե այդ անձը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին:

Հարկ է նկատի ունենալ, որ միանվագ բնույթի վճարները (երեխայի ծննդյան միանվագ նպաստ, ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներ, թաղման նպաստ եւ այլն) վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով:

Սա նշանակում է, որ վերոնշյալ հանձնարարականի շրջանակներում խնդրո առարկա վճարները բացառապես անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ:

Ուստի փաթեթի ընդունմամբ կապահովվի վերոնշյալ հանձնարարականի կատարումը:

Բացի այդ անհրաժեշտություն է առաջացել լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ, այն է՝

- հստակեցնել, չաշխատող անձին տրվող մայրության նպաստը նշանակվում եւ վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված ժամանակավոր անաշխատունակության նպաստ եւ մայրության նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար տեղեկատվական շտեմարանով,

-  սահմանել առանձնահատկություններ՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի  նպաստի իրավունքը որոշելու, խնամքի նպաստ  նշանակելու եւ վճարելու համար՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար սահմանված օրենքով ամրագրված մոտեցումներին համահունչ,

- ուժը կորցրած ճանաչել օրենքի 8.1-ին գլուխը, հաշվի առնելով համապատասխան  ոլորտում վարվող քաղաքականությունը,

- հստակեցնել Օրենքի 37-րդ հոդվածը (Քաղաքացիների պատասխանատվությունը)՝ հաշվի առնելով Օրենքի՝ նոր լրացվող դրույթները:

Միաժամանակ, 2024 թ. նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված խնամքի տեսակների հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել նպաստների եւ կենսաթոշակային օրենսդրության մեջ այլեւս չկիրառել «ծերանոց» եւ «մանկատուն» եզրույթները:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

1. սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները): Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը: Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաեւ փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) եւ միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն,

2. կստեղծվեն իրավական հիմքեր երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ (նախատեսվում է 500,000 դրամ) սահմանելու համար (նպաստի չափը չի տարբերակվի նոր ծնված երեխայի կարգաթվով),

3. սահմանել, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի  նպաստ  նշանակվում է անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի եւ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը (պահպանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում կիրառվող կարգավորումների տրամաբանությունը),

4. ուժը կորցրած ճանաչել օրենքի 8.1-ին գլուխը,

5. հստակեցնել  Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարները պետական բյուջե վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման առնչվող հարաբերությունները:

6. Նախագծերով նշված օրենքներում կիրառվող եզրույթները համապատասխանեցվում են օրենսդրությանը, մասնավորապես «մանկատուն» կամ «ծերանոց» ձեւակերպումների փոխարեն առաջարկվում է կիրառել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպությունների անվանումները, այն է՝ «Շուրջօրյա լրիվ  խնամք տրամադրող հաստատություններ կամ կազմակերպություններ»: Հաշվի առնելով այդ հաստատությունների կամ կազմակերպությունների բնույթը, ինչպես նաեւ մանկատների ու ծերանոցների մասով գործող կարգավորումները՝ նպատակահարմար է դրանց ցանկը սահմանելու իրավասությունը վերապահել կառավարությանը,

7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են կենսաթոշակների, անապահովության նպաստի, հրատապ օգնության եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարմանը՝ միաժամանակ Կառավարությանը լիազորելով սահմանել այս նպաստների վճարման կարգն ու եղանակը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի՝

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները չեն փոխվի եւ ծախսերը կնվազեն, իսկ 2026 թվականին կկազմի շուրջ 1 մլրդ 157 մլն դրամի չափով՝ ի հաշիվ երեխայի ծննդյան միանվագ նպաստ համակարգում կատարված փոփոխությունների:

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները չեն փոխվի, իսկ  ծախսերը՝

1) երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի մասով չեն փոխվի, քանի որ ՀՀ 2026-2028 ՄԺԾԾ-ով նախատեսված 32.9 մլրդ դրամը բավարար է նպաստի տարեկան ծախսերը կատարելու համար,

2) կնվազեն ի հաշիվ երեխայի ծննդյան միանվագ նպաստ համակարգում կատարված փոփոխությունների՝ 2026 թվականի 4-րդ եռամսյակում՝ շուրջ 700 մլն դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն