Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «Պետական» բառը փոխարինել «Սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետական» բառերով, իսկ «օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում» բառերը փոխարինել «, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 6.1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով.
«6.2) երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը.».
2) 10-րդ կետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով, իսկ 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասում «անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ եղանակով» բառերով.
2) 6-10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 23.2-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-4-րդ կետերում «տվյալները» բառը փոխարինել «տեղեկատվությունը (տվյալները)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9 րդ մասով.
«9. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստը նշանակվում եւ վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված ժամանակավոր անաշխատունակության նպաստ եւ մայրության նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար տեղեկատվական շտեմարանով:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող) եթե՝
1) ծնողը եւ նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
2) նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին),
3) նոր ծնված երեխան չի գտնվում շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն),
4) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
5) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),
6) օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),
7) չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին:».
2) 1.1-ին, 1.2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասում «բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը)» բառերը փոխարինել «սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին հոդված.
«Հոդված 24.1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը
1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝
1) ծնողը եւ նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
2) նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին),
3) նոր ծնված երեխան չի գտնվում սոցիալական պաշտպանության հաստատությունում,
4) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
5) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),
6) օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),
7) չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին:
2. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Երեխայից հրաժարվելու, երեխային սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը, բացառությամբ խնամակալի, կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը: Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում եւ վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից:
4. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու դեպքում.
2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում:
6. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը «դիմումը եւ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝» բառերով.
2. 2-րդ մասից հանել «, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ)» բառերը.
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար հիմք են ընդունվում՝
1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը (տվյալները).
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվությունը (տվյալները).
3) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվությունը (տվյալները).
4) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարաններում առկա տեղեկատվությունը (տվյալները).
5) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը:».
4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանների, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջեւ փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 6.1
ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏԸ
Հոդված 26.1. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը
1. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք ունեն ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի (այսուհետ՝ շահառու երեխա) ծնողներից մեկը կամ որդեգրողը (այսուհետ՝ ծնող), եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ շահառու երեխան ու նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները՝
1) չունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.
2) չեն գտնվում սոցիալական պաշտպանության հաստատությունում.
3) չի լրացել շահառու երեխայի վեց տարեկանը:
2. Օտարերկրյա պետությունում ծնված շահառու երեխայի ծնողն ունի երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք, եթե բավարարված են սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանները եւ շահառու երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է՝
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ
2) օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ընդ որում՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ շահառու երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
3. Նպաստ նշանակելուց հետո շահառու երեխայից հրաժարվելու, շահառու երեխային սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, շահառու երեխայի որդեգրվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը:
4. Շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխայից հրաժարվելու, նրան սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, որդեգրելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը, եթե նշված հանգամանքների հաշվառմամբ շահառու երեխայի կարգաթիվը 3-ից նվազում է:
5. Շահառու երեխայի կարգաթիվը որոշելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար հիմք են ընդունվում՝
1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները.
3) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները.
4) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանները.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ ծնողի ներկայացրած փաստաթղթերը:
7. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանների, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջեւ փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 26.2. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելը եւ վճարելը
1. Շահառու երեխայի համար ծնողին նշանակվում եւ վճարվում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ (ծնողը ձեռք է բերում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք), եթե ծնողը, շահառու երեխան, նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները եւ զավակները (բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող անձի) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում դիմելու օրվա դրությամբ հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով եւ դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
2. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակվում է անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի եւ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե շահառու երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, նոր ծնված շահառու երեխաներից յուրաքանչյուրին տրվում է ամենաբարձր կարգաթիվ ունեցող շահառու երեխայի կարգաթիվը: Այս դեպքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք ձեռք բերելիս նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր շահառու երեխայի համար:
4. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ շահառու երեխայի վեց տարին լրանալու ամիսը՝ ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչեւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարելը:
5. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակելու համար դիմումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն: Սույն մասում նշված դիմումը ներկայացնելու կարգը, դիմումի հիման վրա նպաստ նշանակելու կամ մերժելու կարգը սահմանում է Հայստանի Հանրապետության կառավարությունը:
6. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է (այդ թվում՝ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված տեղեկատվական շտեմարաններից ստացված տեղեկատվության (տվյալների) համադրմամբ) ներկայացված տվյալների հավաստիությունը եւ որոշում է ընդունում՝ նշանակել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
7. Տարածքային կենտրոնը մերժում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելը, եթե՝
1) ծնողը չունի երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք (չեն բավարարված սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաեւ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները) կամ
2) չեն ներկայացվել (չեն ստացվել) անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունը (տվյալները)) կամ
3) ծնողը կամ շահառու երեխան կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները եւ զավակները (բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող անձի) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում դիմելու օրվա դրությամբ հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ
4) ծնողը կամ շահառու երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ
5) տվյալ շահառու երեխայի համար նշանակվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ, եւ այդ նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ:
8. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող 6-րդ ամսվա 1-ից, բայց սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաեւ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններին բավարարելու ամսվան (այդ թվում՝ շահառու երեխայի ծննդյան ամսվան) հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ: Այս դեպքում դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածի երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը (եթե առկա է) վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա նպաստի գումարի հետ:
9. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի տվյալ ամսվա գումարը վճարվում է այդ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով, ծնողի անվամբ բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով:
10. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողը նպաստի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
11. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքը բանկը կարող է հաստատել նաեւ առանց նրա բանկ ներկայանալու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
12. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքը կարող է հաստատվել տարածքային կենտրոնի կողմից՝ անձամբ ծնողի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա կամ լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարաններում առկա կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմնից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությամբ՝ այդ պետական մարմնի հետ հարաբերություններում նշված հանգամանքն ի հայտ գալու դեպքում:
Հոդված 26.3. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը եւ վերականգնելը, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ վճարելը դադարեցնելը եւ վերսկսելը, չվճարված նպաստի գումարը վճարելը
1. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
1) շահառու երեխայի 6 տարեկանը լրանալու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի հաշվառումից դուրս գալու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.
4) ծնողի կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.
5) երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը 6 ամիս անընդմեջ չվճարելու դեպքում.
6) շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 6 ամսից ավելի ժամկետով բացակայելու դեպքում.
7) շահառու երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում.
8) երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.
9) երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային կենտրոնում տալու դեպքում.
10) անձին սույն օրենքի խախտմամբ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակված լինելու դեպքում:
2. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
3. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի վճարումը դադարեցվում է՝
1) ծնողի` երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.
2) սույն օրենքի 26.2-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու կամ այդ հանգամանքը սույն օրենքի 26.2-րդ հոդվածի 11-12-րդ մասերով սահմանված կարգով չհաստատվելու դեպքում՝ սահմանված 12-ամսյա ժամկետը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
4. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝
1) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է հաշվառվելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ գրավոր դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու եւ ծնողի գրավոր դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
4) ծնողի մահվան հիմքով երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում՝ ծնողի մահվան ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում մյուս ծնողի կողմից գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
5) նպաստ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում ծնողի գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
5. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ վճարելը վերսկսվում է`
1) նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում՝ ծնողի՝ գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերն անձամբ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) նպաստ վճարելը սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու վերաբերյալ տեղեկատվությունը բանկից ստանալու կամ լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարաններում առկա լինելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմնից ինքնաշխատ եղանակով ստանալու կամ տարածքային կենտրոն ծնողի անձամբ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե նշված հանգամանքներն ի հայտ են եկել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում (մինչեւ 6-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ):
6. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եւ նպաստ վճարելը վերսկսվում է, եթե դիմելու օրվա դրությամբ՝
1) ծնողը եւ շահառու երեխան, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում եւ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
2) ծնողը եւ շահառու երեխան բավարարում են սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաեւ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններին:
7. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները, այդ թվում՝ 6-ամսյա ժամկետը, կիրառվում են ոչ ավելի վաղ, քան ծնողի եւ շահաոռւ երեխայի՝ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները, իսկ շահառու երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում՝ նաեւ սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարելու օրվանից:
8. Եթե երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված հիմքերից որեւէ մեկով, ապա նպաստը սույն օրենքով սահմանված կարգով կարող է նշանակվել նաեւ շահառու երեխայի մյուս ծնողին՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է նպաստ ստանալու իրավունքը դադարելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն մասում նշված դեպքում ներկայացվում է նաեւ ծնողի (ում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված հիմքերից որեւէ մեկով)՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը մյուս ծնողին նշանակելու (վճարելու) համաձայնության մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կամ այդ մասին տարածքային կենտրոնում վերջինս տված գրավոր հայտարարությունը:
9. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում եւ նույն շահառու երեխայի համար երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք կրկին ձեռք բերելու դեպքում ծնողին նպաստ սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում եւ վճարվում է դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
10. Եթե երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող 6 ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք է ունեցել: Չվճարված նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու կամ տեղեկատվությունը ստացվելու ամսվա գումարը) վճարվում է ծնողի դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան հաջորդ ամսվա նպաստի գումարի հետ:
11. Ծնողի մահվան պատճառով չվճարված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը վճարվում է ծնողի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող 6 ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չի եղել:
12. Ծնողի մահվան դեպքում չվճարված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը վճարվում է մյուս ծնողին կամ շահառու երեխայի 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի քրոջը կամ եղբորը: Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում ծնողի մահվան պատճառով չվճարված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը ենթակա է ժառանգման:
13. Ծնողի մահվան դեպքում չվճարված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը նշանակելու եւ վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը)» բառերը փոխարինել «սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով:
Հոդված 10. Օրենքի 28.4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.
«1.1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի նպաստ նշանակվում է՝ անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի եւ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 19-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«19. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ եղանակով:».
3) 20-23-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 24-րդ մասից հանել «Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:» նախադասությունը:
Հոդված 11. Օրենքի 28.5-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետում «բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն» բառերը փոխարինել «սոցիալական պաշտպանության հաստատություն» բառերով.
2) 9-րդ կետում «բաժին» բառը եւ համապատասխան հոլովաձեւը փոխարինել «կենտրոն» բառով եւ համապատասխան հոլովաձեւով:
Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի՝ 6-րդ եւ 7-րդ մասերում «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության» բառերով եւ 7-րդ մասից հանել «(մանկատանը)» բառը:
Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում «Բնակչության սոցիալական» բառերը փոխարինել «Սոցիալական» բառով:
Հոդված 14. Օրենքի 8.1 գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1.2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«1.2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին եւ 2.3-րդ մասերում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ), այդ թվում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով պետական նպաստ ստացող անձին կամ ընտանիքին ավել վճարված պետական նպաստի գումարները ենթակա են հետգանձման կամ վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման՝ սույն օրենքով սահմանված կարգով, եթե նպաստի՝ ավել վճարված լինելու հանգամանքը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:».
2) 2-րդ մասում «Ավել վճարված գումարները, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին եւ 2.3-րդ մասերում նշված դեպքերի, ամբողջությամբ ենթակա են» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում ավել վճարված նպաստի գումարներն ամբողջությամբ ենթակա են հետգանձման կամ» բառերով.
3) 2.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.2. Չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները ենթակա են հետգանձման կամ վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման նաեւ այն դեպքում, երբ նպաստը նշանակելուց հետո՝ 36 ամսվա ընթացքում անձը մայրության նպաստի իրավունք է ձեռք բերում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս դեպքում չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են նաեւ հաշվանցվել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարված (վճարման ենթակա) մայրության նպաստից:».
4) 2.4-րդ մասից հանել «23.2-րդ հոդվածում նշված» բառերը.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.5-րդ մասով.
«2.5. Չաշխատող անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նշանակված եւ վճարված մայրության նպաստի գումարը ենթակա է հաշվանցման «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված մայրության նպաստից:».
6) 3-րդ մասում՝ «եւ 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ, 6.2-րդ եւ 10-րդ» բառերով, հանել «23.2-րդ հոդվածում նշված» բառերը եւ լրացնել «Սույն մասում նշված դեպքերում ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է լիազոր մարմինը:» նախադասությամբ.
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Լիազոր նշանակող մարմնի մեղքով կամ տեղեկատվական շտեմարանների տվյալների՝ նպաստառուից անկախ տվյալների ճշգրտման արդյունքով կամ շտեմարանների միջեւ տեղեկատվության (տվյալների) փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակի պատճառով սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6.2-րդ, 10-րդ կետերով սահմանված նպաստների, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի չվճարված պետական նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հոդված 17. Սույն օրենքի 8-րդ հոդվածը տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2026 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո: 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված դրամական աջակցությունը (այսուհետ՝ դրամական աջակցություն), անկախ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կամ դրամական աջակցություն վճարելը դադարեցված լինելուց, վերանվանվում է սույն օրենքով նշանակված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի՝ անկախ այդ նպաստի իրավունքն ունենալու հանգամանքից: Այս դեպքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս, վճարումը վերսկսելիս դրամական աջակցությունը ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է սույն օրենքով նշանակված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, իսկ չվճարված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարում հաշվառվում է նաեւ դիմելու ամսվան նախորդող վեց ամսվա այն ժամանակահատվածի չվճարված դրամական աջակցության գումարը, որի ընթացքում անձը ունեցել է դրամական աջակցություն ստանալու իրավունք:
Հոդված 18. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի եւ 10-րդ հոդվածի 2-րդ մասի դեպքում,
2) եռամսյա ժամկետում՝ սույն օրենքի 5-րդ, 8-րդ, 10-րդ (բացառությամբ 10-րդ հոդվածի 2-րդ մասի) հոդվածների դեպքում,
3) յոթամսյա ժամկետում՝ սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածների դեպքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը 2026 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելն է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցումը եւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը:
Նախագծի նպատակն է նաեւ կենսաթոշակների եւ պարբերական բնույթի նպաստների՝ անապահովության նպաստի, հրատապ օգնության եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի անկանխիկ եղանակով վճարման համար իրավական հիմքեր ստեղծելը՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման ընդունումը բխել է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից, որով սահմանված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում էլ ընդունվել է Որոշումը, որի շրջանակներում ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50,000 դրամի չափով աջակցություն, որը նշանակվում է, եթե երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի հաշվառմամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը քննարկվող ծրագիրը շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 100-Ա/1 հրամանի համաձայն՝ իրականացրել է «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» բյուջետային ծրագրի «12004 Ընտանիքում 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն» միջոցառման մշտադիտարկում եւ գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության արդյունքները հրապարակված են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում՝ https://www.mlsa.am/storage/budget-sub-items/June2025/Sxb2vH38Z97oanh9Edqx.docx:
Քննարկվող ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվել է ինչպես վիճակագրական տեղեկատվության հաշվառմամբ, այնպես էլ շահառուների շրջանում կատարված հարցման արդյունքների վերլուծությամբ:
Կատարված բազմակողմանի ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքները հանգեցրել է այն եզրակացության, որ քննարկվող ծրագիրը ունեցել է զգալի դրական ազդեցություն՝ երրորդ եւ հերթական ծնված երեխաների թվի, ինչպես նաեւ երեխաների խնամքի ապահովման եւ բարեկեցության վրա, ինչն էլ իր հերթին ունեցել է ժողովրդագրական վիճակի բարելավման վրա որոշակի դրական ազդեցություն:
Այս համատեքստում, հաշվի առնելով քննարկվող միջոցառման դրական ազդեցությունները ինչպես ժողովրդագրական իրավիճակի, այնպես էլ 3 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների բարեկեցության վրա (որպես լրացուցիչ ֆինանսական հոսք այդ ընտանիքներ), առաջարկում ենք ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ աջակցության ծրագրի իրականացման ձեւաչափը՝ դրան տալով ավելի բարձր իրավական կարգավիճակ. «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանել որպես պետական նպաստի տեսակ:
Այս դեպքում, ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխայի ծնունդով պայմանավորված կնշանակվեն հետեւյալ պետական նպաստները.
1. երեխայի ծննդյան միանվագ նպաստ, որը միանվագ բնույթի է, նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար եւ չափը պայմանավորված է երեխայի կարգաթվով,
2. մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, որը պարբերական է (մինչեւ երեխայի 2 տարին լրանալը), նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար եւ չափը պայմանավորված է ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքով,
3. 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ, որը կնշանակվի միայն 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ եւ կունենա պարբերական բնույթ (մինչեւ երեխայի 6 տարին լրանալը):
Ստացվում է, որ երեխայի կարգաթվով պայմանավորված տարբերակում նախատեսված կլինի վերը նշված՝ 1-ին եւ 3-րդ նպաստների պարագայում (1-ինի դեպքում՝ նպաստի չափով պայմանավորված, 3-րդի դեպքում՝ նպաստի իրավունքով):
Ըստ այդմ, ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող ամսական 50000 դրամի աջակցությունը որպես պետական նպաստ սահմանելու դեպքում, առաջարկում ենք վերանայել նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված չափեր սահմանելու Օրենքի կարգավորումները: Այս դեպքում, Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ անկախ նրա կարգաթվից:
Զուգահեռ այս մոտեցման նպատակահարմար է անդրադառնալ նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառման արդյունավետության հարցին: Հարցի շրջանակում առաջարկվում է կատարել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում, որպես, մի կողմից հանրային քաղաքականության եւ վարչարարության պարզեցման, իսկ մյուս կողմից՝ ծնելիության խթանման գործում արդարության, կանխատեսելիության եւ հոգեբանական խթանման ավելի հավասարակշռված գործիք՝ հետեւյալ պատճառներով.
1. Սոցիալական համախմբման սկզբունք
Տարբերակված միանվագ նպաստները՝ ըստ երեխայի կարգաթվի, կարող է ընկալվել՝ որպես խտրականություն.
2. Կանխատեսելի ուղերձ՝ ծնող դառնալու որոշում կայացնելու համար
3. Պետական քաղաքականության պարզեցում եւ թափանցիկություն
Համահարթեցումը վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները եւ պարզեցնում է վարչարարությունն ու արագացնում է որոշումների կայացման ժամկետը, հատկապես տարբեր ամուսնությունների դեպքում երեխայի կարգաթիվը որոշելիս.
Արդյունքում, ստացվում է պարզ, թափանցիկ, կանխատեսելի համակարգ, որը շահառուների մոտ ձեւավորում է վստահություն պետության նկատմամբ, իսկ պետությունը, ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, ծախսերի կրճատում կարող է կատարել, այդ թվում՝ կադրային եւ կառուցվածքային օպտիմալացման իմաստով:
4. Արդյունավետության համեմատություն՝ տարբերակված աջակցություն/լայն ընդգրկում
Ընդհանուր առմամբ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է լինի (ընկալվի) ոչ թե որպես պարգեւ ըստ երեխայի կարգաթվի, այլ աջակցություն՝ ծնող դառնալու կամ ընտանիքում շատ երեխաներ ունենալու որոշման կայացման խթանման նպատակով:
Արդյունքում, անկախ երեխայի կարգաթվից, միանվագ նպաստի համահարթեցումը.
Նախագծերի փաթեթի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականին՝ կենսաթոշակները միայն անկանխիկ եղանակով տրամադրելու մասին:
Հանձնարարականը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցենլու դեպքում նպատները՝ կենսաթոշակների համար սահմանած կարգով: Օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակաների համար սահմանված կարգով վճարվում են նաեւ պարգեւավճարները (Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի թիվ 141-Ն որոշման հավելվածի 21-րդ կետ), պատվովճարները, վնասի փոխհատուցման գումարները (Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման թիվ 1 հավելվածի 1-ին կետ):
Սոցիալական ծրագրերի շրջանակում վերը չնշված՝ այլ պետական նպաստները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով:
Ընդ որում, բոլոր դեպքերում կենսաթոշակները եւ նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով: Ստացող անձի դիմումի հիման վրա այդ գումարները կարող են վճարվել նաեւ կանխիկ եղանակով, եթե այդ անձը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին:
Հարկ է նկատի ունենալ, որ միանվագ բնույթի վճարները (երեխայի ծննդյան միանվագ նպաստ, ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներ, թաղման նպաստ եւ այլն) վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով:
Սա նշանակում է, որ վերոնշյալ հանձնարարականի շրջանակներում խնդրո առարկա վճարները բացառապես անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ:
Ուստի փաթեթի ընդունմամբ կապահովվի վերոնշյալ հանձնարարականի կատարումը:
Բացի այդ անհրաժեշտություն է առաջացել լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ, այն է՝
- հստակեցնել, չաշխատող անձին տրվող մայրության նպաստը նշանակվում եւ վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված ժամանակավոր անաշխատունակության նպաստ եւ մայրության նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար տեղեկատվական շտեմարանով,
- սահմանել առանձնահատկություններ՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի նպաստի իրավունքը որոշելու, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու համար՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար սահմանված օրենքով ամրագրված մոտեցումներին համահունչ,
- ուժը կորցրած ճանաչել օրենքի 8.1-ին գլուխը, հաշվի առնելով համապատասխան ոլորտում վարվող քաղաքականությունը,
- հստակեցնել Օրենքի 37-րդ հոդվածը (Քաղաքացիների պատասխանատվությունը)՝ հաշվի առնելով Օրենքի՝ նոր լրացվող դրույթները:
Միաժամանակ, 2024 թ. նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված խնամքի տեսակների հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել նպաստների եւ կենսաթոշակային օրենսդրության մեջ այլեւս չկիրառել «ծերանոց» եւ «մանկատուն» եզրույթները:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
2. Կարգավորման առարկան
Օրենքի նախագծով առաջարկվում է՝
1. սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները): Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը: Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաեւ փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) եւ միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն,
2. կստեղծվեն իրավական հիմքեր երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ (նախատեսվում է 500,000 դրամ) սահմանելու համար (նպաստի չափը չի տարբերակվի նոր ծնված երեխայի կարգաթվով),
3. սահմանել, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի նպաստ նշանակվում է անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի եւ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը (պահպանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում կիրառվող կարգավորումների տրամաբանությունը),
4. ուժը կորցրած ճանաչել օրենքի 8.1-ին գլուխը,
5. հստակեցնել Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարները պետական բյուջե վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման առնչվող հարաբերությունները:
6. Նախագծերով նշված օրենքներում կիրառվող եզրույթները համապատասխանեցվում են օրենսդրությանը, մասնավորապես «մանկատուն» կամ «ծերանոց» ձեւակերպումների փոխարեն առաջարկվում է կիրառել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպությունների անվանումները, այն է՝ «Շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններ կամ կազմակերպություններ»: Հաշվի առնելով այդ հաստատությունների կամ կազմակերպությունների բնույթը, ինչպես նաեւ մանկատների ու ծերանոցների մասով գործող կարգավորումները՝ նպատակահարմար է դրանց ցանկը սահմանելու իրավասությունը վերապահել կառավարությանը,
7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են կենսաթոշակների, անապահովության նպաստի, հրատապ օգնության եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարմանը՝ միաժամանակ Կառավարությանը լիազորելով սահմանել այս նպաստների վճարման կարգն ու եղանակը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի՝
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները չեն փոխվի եւ ծախսերը կնվազեն, իսկ 2026 թվականին կկազմի շուրջ 1 մլրդ 157 մլն դրամի չափով՝ ի հաշիվ երեխայի ծննդյան միանվագ նպաստ համակարգում կատարված փոփոխությունների:
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները չեն փոխվի, իսկ ծախսերը՝
1) երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի մասով չեն փոխվի, քանի որ ՀՀ 2026-2028 ՄԺԾԾ-ով նախատեսված 32.9 մլրդ դրամը բավարար է նպաստի տարեկան ծախսերը կատարելու համար,
2) կնվազեն ի հաշիվ երեխայի ծննդյան միանվագ նպաստ համակարգում կատարված փոփոխությունների՝ 2026 թվականի 4-րդ եռամսյակում՝ շուրջ 700 մլն դրամ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում