Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1196-21.11.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ - ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԾՐԱԳԻՐ» ԿԶԵՀ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1»  ֆինանսական պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2025 թվականի հուլիսի 16-ին ստորագրվել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» (Ծրագիր) ֆինանսական պայմանագիրը (Ֆինանսական պայմանագիր):

Ֆինանսական պայմանագրով սահմանվում է, որ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց: ՀՀ կառավարությունը պարտավորվում է  համաֆինանսավորել այն ծախսերը (հարկեր, տուրքեր, Ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսեր), որոնք չեն կարող  իրականացվել վարկային միջոցների հաշվին:

Ծրագրի ինստիտուցիոնալ կառուցվածքը

Ծրագրի իրականացնող մարմինը  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Համաձայն Ֆինանսական պայմանագրի՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) սահմանված է որպես Ծրագրերի իրականացման գրասենյակ: Հաշվի առնելով Ծրագրի իրականացման վերաբերյալ վերջնական քննարկումների արդյունքները, որոնք արտացոլված են Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից խմբագրված «Դիմակայուն Սյունիք» (RESYP) ծրագրի պատրաստման համար Տեխնիկական աջակցության փաստաթղթի 4.3.2 կետում, խմելու ջրամատակարարման բաղադրիչն իրականացնող մարմին(ներ)ը կլինի/կլինեն ՀՏԶՀ-ն եւ/կամ Ջրային կոմիտեն:

Ծրագրի նպատակը եւ նկարագիրը

Ծրագրի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում ապահովել թիրախային աջակցություն բազմաոլորտ ներդրումների միջոցով՝ արձագանքելով վերջին հակամարտությունների հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրներին:

Ծրագիրն ընդգրկում է Սյունիքի մարզի այն համայնքները, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից՝ հատկապես կենտրոնանալով այն տարածքների վրա, որոնք հյուրընկալում են տեղահանված անձանց կամ վերականգնվում են հակամարտության հետեւանքներից:

Ծրագրի շրջանակում կապահովվի արդյունավետ տեխնիկական աջակցություն եւ կվերահսկվի  ենթածրագրերի իրականացումն ու մոնիթորինգը (ենթածրագրերի վերջնական ցանկը կհաստատվի ԵՆԲ-ի կողմից՝ համապատասխան սքրինինգի արդյունքներով), որոնք նպատակաուղղված կլինեն ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես՝ ջրամատակարարման, առողջապահության եւ կրթության ոլորտներում՝ համայնքի դիմակայունությունը եւ տնտեսական վերականգնումը խթանելու համար:

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գործողություններն ուղղված են ՀՀ կառավարության Սյունիքի մարզի զարգացման ռազմավարական առաջնահերթությունների աջակցմանը, ոլորտային բարեփոխումներին եւ տարբեր զարգացման գործընկերների գործողությունների հետ համակարգմանը: Ծրագիրը միտված է համապարփակ լուծումներ առաջարկել՝ ձեւավորելու Սյունիքի մարզի դիմակայուն զարգացումը:

Ծրագրի հիմնական ներդրումային ուղղություններն են՝

1. որակյալ առողջապահական եւ բժշկական ծառայությունների հասանելիության բարելավում,

2. որակյալ տեխնիկական եւ մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում,

3. համայնքների եւ տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի՝

Ծրագիրն ընդգրկում է նաեւ առողջապահական եւ կրթական հաստատությունների վերակառուցում, ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացում, էներգաարդյունավետության բարձրացում եւ մասնագիտական խորհրդատվություն՝ ծրագրի արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:

Ֆինանսական պայմանագրի վարկավորման պայմանները հետեւյալն են.

- չընդունված մասնաբաժնի գումարի նկատմամբ՝ 0.125% տարեկան դրույքի չափով,

- չընդունված մասնաբաժնի համար սահմանված տոկոսադրույքի եւ (1 ամսյա EURIBOR - 0.125%) ցուցանիշի տարբերությունը:

Հաշվի առնելով, որ Ծրագիրը ներառված չէ ՀՀ 2025 թվականի  պետական բյուջեում, Ֆինանսական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ծրագրի իրականացումը բխում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1363-Ա որոշման «3.3 Ջրային տնտեսություն», «3.4 Էներգետիկա», «4.3 Զբոսաշրջություն» եւ «4.5 Առողջապահություն» բաժինների իրականացման համար նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով Ֆինանսական պայմանագրի 12-րդ հոդվածի 12.3 կետը՝ առաջարկվող Ֆինանսական պայմանագրի վավերացումը համարվում է նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ - ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԾՐԱԳԻՐ» ԿԶԵՀ+ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 16-ին:

Պայմանագրի վավերացումը կամ հաստատումը կարեւորվում է ՀՀ Սյունիքի մարզում բազմաոլորտ ներդրումների միջոցով հասարակական ենթակառուցվածքների զարգացման խնդիրների հասցեագրմամբ:

Ծրագիրը միտված է Սյունիքում հասարակական ենթակառուցվածքների բարելավմանը, դրանց դիմակայունության եւ հասանելիության բարձրացմանը, հատկապես, մարզի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունող կամ հակամարտության հետ կապված վնասներից վերականգնվող համայնքներում:

Ծրագիրը ենթադրում է, մասնավորապես, կառուցել եւ վերականգնել հասարակական ենթակառուցվածքների այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են՝ տեխնիկական եւ մասնագիտական կրթության եւ վերապատրաստման քոլեջները / TVET (նախնական ծրագրերի ցանկում առանձնացվում են Կապանը եւ Սիսիանը), առողջապահական հաստատությունները, ինչպես նաեւ կենսական նշանակության ջրային ենթակառուցվածքները: Այս միջոցառումների նպատակն է բարելավել նշյալ ենթակառուցվածքների որակը, ապահովել դրանց հասանելիությունը բնակչությանը եւ խթանել համայնքների դիմակայունությունը եւ տնտեսական վերականգնումը:

Պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է 12.3-րդ հոդվածով.

«Սույն Պայմանագիրն ուժի մեջ կմտնի ուժի մեջ մտնելու օրվանից (Ուժի մեջ մտնելու ամսաթիվ), որը կնշվի Բանկի կողմից Վարկառուին ուղղված նամակում, որով հաստատվում է, որ Բանկը ստացել է ապացույց, որ անհրաժեշտ պաշտոնական եւ գերատեսչական բոլոր հաստատումները, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացումները եւ այդ նամակը համոզիչ ապացույց են առ այն, որ սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտել:»

Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում ֆինանսական պայմանագրի վավերացումը կամ հաստատումը:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
                                                                           ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ Ս. Թ. ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ««ՀԱՅԱՍՏԱՆ – ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԾՐԱԳԻՐ» ԿԶԵՀ+ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Պայմանագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
                                                                   ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ

Հարգելի` պարոն Խուդաթյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                     ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ

Համաձայն Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2025 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» (այսուհետ՝ Ծրագիր)  ֆինանսական պայմանագրի (այսուհետ՝ Ֆինանսական պայմանագիր) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանդիսանում է Ծրագրի համակարգող, իսկ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հանդես է գալիս որպես ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)՝ իրականացնող մարմնի կարգավիճակով՝ Ֆինանսական պայմանագրով նախատեսված լիազորությունների շրջանակներում:

«Դիմակայուն Սյունիք» (RESYP) ծրագրի՝ խմելու ջրամատակարարման բաղադրիչն իրականացնող մարմին(ներ)ը կլինի/կլինեն ՀՏԶՀ-ն եւ/կամ Ջրային կոմիտեն:

Համաձայն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից 2025 թվականի հուլիսի 21-ին ստացված թիվ 03.1/03.62/23860-2025 գրության նախատեսվում է հետագայում՝ համագործակցության համաձայնագրով Ծրագրի՝ ջրային հատվածին վերաբերող միջոցառումների կատարման պատասխանատու սահմանել Ջրային կոմիտեին:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն