Armenian ARMSCII Armenian
Կ-118922-13.11.2025-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1.   «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10.Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կանոնադրության, հիմնադրամի եւ հիմնադրամի կառավարման մարմինների ձեւավորման, այդ թվում՝ ժամանակավոր խորհրդի եւ դրա գործունեության ժամկետների, կառավարման մարմինների իրավունքների եւ պարտականությունների,  ծախսերի, սնանկ ճանաչվելու, լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: