Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «1500 դրամ», «3000 դրամ», «5500 դրամ», «8500 դրամ» բառերը փոխարինել «1000 դրամ» բառերով.
2) 2-րդ կետի «18000 դրամ», «24000 դրամ», «48000 դրամ» բառերը փոխարինել «12000 դրամ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, բացառությամբ 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ եւ ավել աշխատավարձ ստացող վարձու աշխատողների, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա: